Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հարավային շրջաններում իսրայելական ուժերի թիրախավորման հետևանքով 20 նոր զոհ է գրանցվել, այդ թվում՝ երեխաներ: Այդ մասին հաղորդել է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի 16-ի հրադադարից ի վեր առնվազն 23 երեխա է զոհվել, 93-ը՝ վիրավորվել։ Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավային և արևելյան Բեքաա շրջանի 8 բնակավայրի բնակիչներին։
«Հըզբոլլահն» էլ հայտարարել է, որ թիրախավորել է Իսրայելի հետ սահմանին գտնվող ՑԱՀԱԼ-ի հավաքատեղին, զրահատեխնիկան ու տրանսպորտային միջոցները։ Չնայած ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարած հրադադարին՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև բախումները շարունակվում են։
Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից Լիբանանում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2896-ի, իսկ վիրավորներինը՝ 8824-ի։