Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում, մայիսի 16-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում մայիսի 14-ի երեկոյան, 15-19-ը՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
