Մասնավորապես, բացահայտվել է.
-
38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
8 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-
7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
6 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-
4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-
3-ական դեպք՝ խարդախության, ինքնիրավչության,
-
2-ական դեպք՝ շորթման, խուլիգանության, զենքի, զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
-
Բացահայտվել են բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, կաշառք տալու, ստանալու միջնորդության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, քրեական վարույթի տվյալները հրապարակելու, հետամտելու, գույքային վնաս պատճառելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1 դեպք՝ խուլիգանության։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրությունը այսօիսին է.
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։