«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը խորհրդարան մտնելու դեպքում օրենսդրական փոփոխություններով հասնելու է օնլայն խաղատների, շահումով խաղերի արգելմանը: Հայկ Մարությանի խոսքով՝ պետք է փոխվի քաղաքական դաշտը, որը, իր կարծիքով, նույնն է 30 տարի:
«Հայաստանում ընտրություններով երբեք իշխանություն չի փոխվել»,-հայտարարել է Մարությանը և չկողմնորոշված քաղաքացիներին հորդորել ընտրել իրենց ուժին:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան