Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում տեղի ունեցած Սուրակատ Ասիյատիլովի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:
Ոսկե մեդալակիր են դարձել 72 կգ քաշային Նարեկ Գրիգորյանն ու 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը:
Արծաթե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը:
Բրոնզե մեդալակիր են դարձել 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, 77 կգ քաշային Արթուր Ամոյանն ու 82 կգ քաշային Վահե Հովհաննիսյանը: