Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ 31-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում կոկաին:
Մայիսի 11-ին՝ ժամը 18․45-ի սահմաններում, ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, երիտասարդն ու նրա հայրը ձերբակալվել են Երևանի Վշտունու նրբանցքում և որդու վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվել Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
Ձերբակալման պահին երիտասարդը մեքենայից նետել էր էլեկտրական ծխախոտ և ծխախոտի տուփ, որի զննությամբ հայտնաբերվել է «կոկաին» տեսակի թմրամիջոցով 10 փաթեթ՝ ընդհանուր 11,51 գրամ քաշով։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել երիտասարդի բնակության վայրում․ հայտնաբերվել է էլեկտրոնային կշեռք, թմրամիջոցի օգտագործման համար նախատեսված 9 գլանակ, 13 գրամ մարիխուանա, 23,72 գրամ հալյուցինոգեն սունկ և մեկ դեղահաբ։
31-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է: