Պեկինի Ժողովրդական ժողովների տան հրապարակում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական դիմավորման արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։
«Համագործակցությունն օգուտ է բերում, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին։ Մենք պետք է լինենք գործընկերներ, այլ ոչ թե հակառակորդներ»,- ասել է Չինաստանի ղեկավարը հանդիպման սկզբում։
Միջազգային զարգացումները՝ տեսանյութում։