Տնային կալանքը անգործության դատավճիռ չէ. արդարադատության նախարարության նախագծով, այս պատժամիջոցի դեպքում կլինի հեռավար աշխատելու իրավունք: Փաստաբանը, սակայն, մտավախություն ունի, որ դատարանի այլ սահմանափակումներն, օրինակ՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը կարող է խոչընդոտել տնային կալանավորի աշխատանքը: Նախարարության ներկայացուցիչը պարզաբանում է՝ այս դեպքում աշխատողի լիազորությունները կկասեցվեն:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: