Ուկրաինայում իրավիճակին անդրադարձել են Վաշինգտոնից: Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը: Դա, ըստ Փիթ Հեգսեթի, մոտեցնում է խաղաղությունը:
Դոնալդ Թրամփն էլ նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մեծ կորուստներ են կրում, թեև ռուսական ուժերը՝ ավելի շատ, հաշվի առնելով, որ Դաշնությունն է հարձակվող կողմը:
Մոսկվայից հակադարձել են՝ մարտի դաշտում նախաձեռնողականությունը Ուկրաինայի կողմում չէ: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները մոլորեցնում են Թրամփին: