Պատգամավորներն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովի նախագահի ևս մեկ տեղակալ են ընտրել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահագն Ալեքսանյանն ընտրվել է ձայների 62 կողմ, 27 դեմ հարաբերակցությամբ: Իսկ հարցի քննարկումը թեժ է անցել, պատգամավորները հաճախ շեղվել են օրակարգից, նույնիսկ միմյանց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցրել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։