Չորեքշաբթի Sky News-ը հաղորդել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կնոջ, որը Լոնդոնի կենտրոնում դանակով հարձակվել է անցորդների վրա։
«Կինը ձերբակալվել է Քովենթ Գարդենի տարածքում մի քանի մարդու դանակահարելուց հետո»,- հեռուստաալիքը մեջբերել է ոստիկանության հայտարարությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ հարձակման պատճառ կարող էին դառնալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:
Շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել չորս տղամարդու, նրանց բոլորին տեղափոխել են հիվանդանոց: