Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանից կբռնագանձվեն նրա Արաբկիրի տան 45%-ը, Աշտարակի տունը և ավելի քան 184 միլիոն դրամ: Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Որ նախկին մարզպետը ապօրինի ծագման գույք ունի՝ իրավապահները եզրահանգել էին նրա բանկային, հարկային, ապահովագրական և այլ տվյալների ուսումնասիրությամբ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան