Սահմանադրական դատարանը ԹՐԻՓՓ համաձայնագրի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը կքննի սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Եթե բարձր դատարանը միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:
Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին, իսկ հուլիսի 16-ին Հայաստանի Կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրի վավերացմանը։