Եմենի «Անսար Ալլահ» շարժումը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կարմիր ծովի հյուսիսում նավարկող «Վաֆա» նավթատարին, որը պատկանել է Սաուդյան Արաբիային: Հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիայի խոսքով՝ հարվածը հասել է նպատակակետին, իսկ հուլիսի 22-ից հաջակցություն Իրանին հայտարարված ծովային շրջափակման ընթացքում հութիներն ընդհանուր առմամբ թիրախավորել են սաուդական 8 նավթատար։ Սարիան հավելել է, որ 29 նավ էլ ստիպված է եղել փոխել ուղղությունը Կարմիր և Արաբական ծովերում։ «Սաուդյան Արաբիան իր նավերն ուղարկում է Կարմիր ծովի հյուսիս՝ փորձելով շրջանցել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջափակումը»,- հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչը՝ նախազգուշացնելով, որ ի պատասխան հութիները կարող են ընդլայնել ռազմական գործողությունները հյուսիսային ջրերում:
Այս ֆոնին լուրեր են շրջանառվում, որ Էր Ռիադը դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ խուսափելու էսկալացիայից և պաշտպանելու երկրի տնտեսությունն ու նավթային ոլորտը: Արևմտյան մամուլը գրում է, որ սաուդական կողմն Օմանի միջոցով բանակցություններ է վարում հութիների հետ, սակայն պատրաստվում է նաև ռազմական սցենարի։
Մանրամասները՝ տեսաշարում: