Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հիշեցրին, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ասել էր՝ եթե համաձայն չեք ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկեք, հրապարակներ լցրեք, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ ասել էր՝ հայտարարում են ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պլանավորվում, և արդյոք սա Փաշինյանի կոչին ընդառա՞ջ էր»,- հետաքրքրվեցին լրագրողները։
«Ես չեմ կարծում, թե ինչ-որ բան պլանավորվում է: Չէ, ինձ չի թվում, որ ինչ-որ բան պլանավորվում է։ Իրենք ոչ մի բան էլ և՛ չունեին պլանավորած, և հիմա էլ չունեն պլանավորած, և երեկվա, ի դեպ, այդ հարցազրույցը մինչև հիմա չի հրապարակվել, չէ՞։ Չորս-հինգ խմբագիր գնացին, դուք կայի՞ք, ձեր խմբագիրները կայի՞ն, բա ո՞ւր է, չի հրապարակվում հարցազրույցը։