2022 թվականի փետրվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման բարեփոխումը ամենաարմատականը կարելի է համարել 2004 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումներից ի վեր: Այդ մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ( ՀԾԿՀ) 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ժամանակ հայտարարեց հիմնական զեկուցող, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Շուկայի մեկնարկից 4 տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի, մրցակցության փոխարինման արդյունքում շուկայի ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրական էներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է»,- հայտնեց Մեսրոպյանը:
Նրա խոսքով՝ 2025-ին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագները:
«Միևնույն ժամանակ, սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և դրանք մնացել են անփոփոխ»,- ասաց ՀԾԿՀ նախագահը: