Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ ԶՈՒ ԳՇ պետ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդա Բուշին: Այդ մասին ասվում է ՀՀ ՊՆ տեսանյութում:
Այցի շրջանակում Կլաուդիա Բուշը Գերմանիայի Դաշնային կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց՝ ՀՀ ԶՈՒ տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով:
Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություներով: Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային կանցեր Ֆրիդրիխ Մերցը:
16 ձյունագնացները կիրառվելու են բարձրլեռնային պայմաններում՝ անձնակազմի և փոքրածավալ, թեթև բեռների փոխադրման նպատակով։
Գերմանիայից ժամանած փորձագետներրի աջակցությամբ ՀՀ ԶՈՒ անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում: