Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ ենք արտահանել: Այդ մասին Կառավարության նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան»,- նշեց նա:
«Ես կարծում եմ, որ մենք խոսում ենք առաջին արտահանումների մասին, և համոզված եմ, որ մեր տնտեսվարողների գործընկերային հմտություններից է կախված, որ այդ ծավալները անխուսափելիորոն պետք է մեծանան»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց՝ սա միայն ջերմատնայինն էր:
«Օրինակ՝ ծիրանն արդեն սկսել է արտահանվել, և 162 տոննա ծիրան ենք արտահանել, որը սրա մեջ չէր մտնում: Ընդ որում՝ ծիրանը, կարելի է ասել, երեկ նոր սկսել ենք. նոր-նոր սկսում է հասնել: Երեկ առաջին արտահանումներն ենք ունեցել Ուկրաինա, Վրաստան»,- նշեց էկոնոմիկայի նախարարը: