«Բարգավաճ Հայաստան» կուսակցության իրավաբանների թիմը վաղը դիմելու է Սահմանադրական դատարան՝ հայտնել է Իվետա Տոնոյանը: Խոսնակի խոսքով՝ օգտագործելու են բոլոր հնարավոր իրավական գործիքներն ու ընթացակարգերը՝ ընտրողների խախտված իրավունքները վերականգնելու համար։ Նա պնդել է, որ երեք ընտրատեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն։
«Միասնության թևերը» դիմել է վարչական դատարան, պահանջել անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ հունիսի 14-ի որոշումը, որում նշվում է՝ հունիսի 7-ին կայացած հերթական ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա:
Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմությունը միավորվելու է և ստեղծելու է խորհուրդ, և առաջիկայում համատեղ անցկացնելու են ուժեղ հանրահավաք: Ռուսաստանաբնակ գործարարի խոսքով՝ իրենք եռագլուխ չեն, արդեն 500 հազար գլուխ են: