Ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, ճեպազրույցում հայտարարել է վարչապետը, հերքել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» օրենսդրական փոփոխություններով պատրաստվում է նոր ընտրության:
Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը Նիկոլ Փաշինյանը համարել է դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում: Պետության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին և կքննարկի հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների հարցը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։