2025-ին ունեցել ենք բավականին բարձր արդյունքներ՝ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր, որոնք 14 տոկոսով ավելի են 2024 թվականից, գերազանցում են ծրագիրը և ճշտված ծրագիրը, գերազանցում են այն կանխատեսումները, որոնք արվել են 2025-ին: Այդ մասին Ազգային ժողովում ՊԵԿ-ի՝ 2025 թվականի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:
Այս ցուցանիշի համար ՊԵԿ նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր հարկ վճարողներին պետության հանդեպ պատրաստակամության, կարգապահության և հոգատարության համար:
«Ունեցանք հարկային մասով 14,5 տոկոս աճ, մաքսային մարմնի մասով՝ 11,6 տոկոս աճ, և եթե տնտեսության հետ համեմատականներ անցկացնենք, խոսքը հարկեր-ՀՆԱ ցուցանիշի մասին է, ապա այստեղ ունեցանք հարկեր-ՀՆԱ ցուցանիշի էական՝ 0,7 տոկոսային կետով աճ»,- ասաց նա: