Ռուսաստանը կանոնավոր զանգվածային հարվածներ կհասցնի Ուկրաինայի թիրախներին՝ ի պատասխան Կիևի հարձակումների՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Կիևի գործողություններին ի պատասխան միայն բառերը բավարար չեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը՝ մեկնաբանելով Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումները:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ նշել է, որ Ռուսաստանը վճռականորեն և կործանարար կերպով կպատասխանի ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի ագրեսիային ռուսական ցանկացած տարածաշրջանում:
«Ոչ ոք չպետք է որևէ կասկած ունենա. մեր կողմի պատասխանն այս խելահեղ արկածախնդրության նախաձեռնողների համար վճռական և կործանարար կլինի»,- ասել է Մարիա Զախարովան: