Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի՝ Գլենդելի քաղաքային խորհրդում պաշտոնավարման ավարտի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել Լոս Անջելեսի շրջանի և Գլենդելի քաղաքային իշխանությունների, Գլենդելի հանրային ծառայության մարմինների և հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է հյուպատոսությունը։
«Միջոցառումը վարում էր Լոս Անջելեսի շրջանի Կառավարիչների խորհրդի նախագահ Քեթրին Բարգերը։
Միջոցառման ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապի միջոցով ուղերձ է հղել Արա Նաջարյանին և երախտագիտություն հայտնել երկարամյա ծառայության ընթացքում հայ համայնքի հանդեպ նվիրումի և ցուցաբերած աջակցության համար։
Շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև ՀՀ գլխավոր հյուպատոսը և ընդգծել Արա Նաջարյանի անգնահատելի ներդրումը Գլենդելի հետ ամուր բարեկամական կապերի ձևավորման համար։
Գլխավոր հյուպատոսը հյուպատոսության անունից Արա Նաջարյանին փոխանցել է շնորհակալական նամակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։