Կառավարության որոշմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ:
Մյուս որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերը կլինեն պարտադիր հանրային քննարկման ենթակա:
Կառավարությունը լրացուցիչ արտոնություն է տվել ջերմատնային տնտեսություններին՝ Ռուսաստանի կիրառած սահմանափակումները մեղմելու նպատակով, 1.6 մլրդ դրամ էլ ուղղել սուբվենցիոն ծրագրերին: