Հայաստանում չափահասների գրեթե կեսը գիտի մեկին, որը վերջին երկու տարում բիզնես է սկսել: Գլոբալ ձեռնարկատիրության մոնիտորինգը հրապարակել է Ձեռնարկատիրության իրականության ստուգում զեկույցը, ըստ որի մեր երկրում չափահասների ավելի քան մեկ տասներորդն ունի հաստատված բիզնես, ավելի քան մեկ երրորդը, մտադիր է բիզնես սկսել առաջիկա երեք տարում։ Զեկույցում ներառված 56 երկրից բիզնեսի համար ամենահարմար երկիրն Արաբական Միացյալ էմիրություններն է, մեր երկիրը 20-րդն է և միավորներով առաջ է Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի պես զարգացած երկրներից:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։