• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն Զինված ուժերի համար անվադողերի... 21:02
Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հարցեր Փաշինյանն ու Բլինքենը քննարկել... 20:24
ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը. անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել... 19:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:0009 Հնս, 2023

Եվրասիայի ապագան որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ.

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկերներին և Եվրասիական զարգացման բանկին այս մեծածավալ միջոցառումը կազմակերպելու և հյուրընկալելու համար։

Արդի հարցերի շուրջ բարձր մակարդակով մտքերի փոխանակումը հնարավորություն է տալիս ոչ միայն «ձեռքը զարկերակին պահել» և բացահայտել մեր տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերները, այլև համատեղ ջանքերով գտնել արդյունավետ լուծումներ՝ ի շահ մեր երկրների կայուն զարգացման։

Վերադառնալով քննարկման անմիջական թեմային՝ նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։

2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականից ի վեր։ Դրան նպաստել է նաև արդյունաբերության, առևտրի, այդ թվում՝ առևտրային ծառայությունների և շինարարության ոլորտների աճը։ Արտահանման աճը նախորդ տարում կազմել է 77,7 տոկոս, իսկ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է գրեթե 3 անգամ։ Սակայն նշեմ, որ մեզ համար սա հնարավոր առավելագույնը չէ։

Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն:

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։

Մեր երկրների ազգային տնտեսությունների զարգացման կարևորագույն գործոններից է լոգիստիկ անվտանգության ապահովումը։ Ազգային տնտեսությունների ներուժի հզորացումը պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման նկատմամբ գրագետ մոտեցմամբ։ Ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրողություններից՝ անհրաժեշտ է էներգետիկ օրակարգի նոր մոտեցում։

Ներկայումս Հայաստանում ակտիվ աշխատանք է տարվում էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացման ուղղությամբ, ինչը նոր հնարավորություններ և բարենպաստ պայմաններ է ստեղծում էլեկտրաէներգիայի միջպետական առևտրի համար։

Մենք զարգացնում ենք արտադրական հզորությունները, իրականացնում ենք ենթակայանների և էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում, Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք նպաստում են Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ հաղորդակցության ձևավորմանը և նոր հնարավորություններ ստեղծում էլեկտրաէներգիայի արտահանման, ներմուծման, տարանցման կամ սեզոնային փոխանակման ավելացման համար։ Այսպիսով, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց։

Նաև սկզբունքորեն կարևոր է շարունակել աշխատանքը ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունն այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն և վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար:

Պատահական չէ, որ այդ հարցերը հաստատապես ներառված են ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական օրակարգում։

Հայաստանի կանաչ էներգետիկայի քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է ջերմոցային գազերի արտանետումների ապաածխածնացմանն ու սահմանափակմանը, էներգիայի արտադրության համար վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների օգտագործման զարգացմանը, էներգաարդյունավետ և ռեսուրս խնայող տեխնոլոգիաների ներդրմանը, գիտատար նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև գլոբալ կլիմայական օրակարգում երկրների միջազգային պարտավորությունների կատարմանը։

Այս համատեքստում քննարկման հետաքրքիր թեմա եմ համարում նաև վերականգնվող էներգիայի ներուժի զարգացումն ու առավելագույն օգտագործումը։ Վերականգնվող էներգիայի աղբյուրները, ինչպիսիք են` արևային, քամու և հիդրոէներգիան, հսկայական ներուժ ունեն՝ տնտեսական աճը և տարածաշրջանի կայուն զարգացումը խթանելու համատեքստում: Ներդրումներ կատարելով վերականգնվող էներգիայի մեջ՝ կարելի է նպաստել կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին:

Բացի վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումից, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև միջուկային էներգիային, որը մաքուր, ապաածխածնացված էներգիա է։ Ատոմային էներգետիկայի զարգացումը կարևոր է նաև Միության երկրների էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման տեսանկյունից։ Այդ նպատակով մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Գործընկերներ,

Նշեմ, որ համաշխարհային մակարդակով հավասար տնտեսական մրցակցության ապահովման առանցքային բաղադրիչն առաջադեմ թվային գործիքների և տեխնոլոգիաների արդյունավետ զարգացումն է։

Առանձնակի ցանկանում եմ անդրադառնալ արհեստական բանականության՝ արագ զարգացող ոլորտին, որը կարող է փոխել մարդկային կյանքի շատ ոլորտներ: Ըստ փորձագետների կանխատեսման՝ ապագայում արհեստական բանականության ալգորիթմները կդառնան ավելի անհատականացված՝ թույլ տալով անհատական նախապատվությունների հիման վրա կարգավորել փորձը և ծառայությունները, ինչպես նաև՝ արհեստական բանականությունը կդառնա ավելի ու ավելի առաջադեմ և ավելի ինտեգրված հասարակության մեջ:

Ընդհանուր առմամբ, արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները և ապահովել, որ արհեստական բանականությունը մշակվի և օգտագործվի պատասխանատու և օգտակար կերպով:

Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ, որ նորարարություններն առաջին հերթին դրանք ստեղծող մարդիկ են, նրանց ստեղծագործական էներգիան և կամքը, ուստի մեծ նշանակություն ունի մարդկային ներուժի զարգացումը։

Կոնգրեսի հարգելի մասնակիցներ,

Մենք կարող ենք անվերջ բանավիճել «Ապագայի Եվրասիան» թեմայով, որը շատ հետաքրքիր և բազմակողմանի է, բայց ընդհանուր առմամբ, Եվրասիայի ապագան, ամենայն հավանականությամբ, որոշվելու է տնտեսական և տեխնոլոգիական միտումների համադրությամբ, և մեր հաջողությունը կախված կլինի այս մարտահրավերներում ու հնարավորություններում կողմնորոշվելու մեր կարողությունից:

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ փոխադարձ շահերի ըմբռնումը և փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, համագործակցության և երկխոսության նպատակաուղղվածությունը եվրասիական տարածաշրջանի բնորոշ հատկանիշներն են և ապագայում կարող են դառնալ բազմաթիվ հարցերի լուծման բանալին։ Շնորհակալություն ուշադրության համար»։

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Նատալի Ֆարմ» ընկերությունը 2023-ի հունվար-հունիսին 3 մլրդ 147 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 21:2723 Սեպ, 2023
  • Բնակարան, ավտոմեքենա, 4 մլն 864 հազար դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հայտարարագիրը 21:1323 Սեպ, 2023
  • Զինված ուժերի համար անվադողերի հավաքման անհրաժեշտություն չկա. ՊՆ ռազմական ոստիկանություն 21:0223 Սեպ, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 23.09.2023 21:0023 Սեպ, 2023
  • Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները»՝ Վենետիկի կինոփառատոնում 20:5823 Սեպ, 2023
  • Եվրամիությունն իր միջնորդական ծառայություններն է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին. Լավրով 20:5323 Սեպ, 2023
  • Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ 20:3923 Սեպ, 2023
  • Մակրոնն ու Հռոմի պապը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում 20:3023 Սեպ, 2023
  • Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության օրակարգի հարցեր 20:2423 Սեպ, 2023
  • Խնձորի բերքահավաք՝ Կոտայքում 20:1323 Սեպ, 2023
  • Ալիևն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը 20:0123 Սեպ, 2023
  • ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը. անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են 19:5523 Սեպ, 2023
  • ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ՝ բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում 19:4123 Սեպ, 2023
  • Ադրբեջանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. HRW 19:3223 Սեպ, 2023
  • Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության hամաձայն՝ իրականացվում է ՊԲ ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից. Տեղեկատվական շտաբ 19:2623 Սեպ, 2023
  • Ծաղկահովիտ և Գեղաձոր տանող ճանապարհները հիմնանորոգվել են 19:1723 Սեպ, 2023
  • Լուրեր 19:00 | 23.09.2023 19:0023 Սեպ, 2023
  • Կարո՞ղ է ԲՐԻԿՍ-ը մրցակցել Մեծ յոթնյակի հետ 18:5923 Սեպ, 2023
  • ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ 18:4123 Սեպ, 2023
  • ԼՂ-ում երեխաները պատմում են իրենց զգացածի, մեծերը` չպարզվող անորոշության մասին 18:3923 Սեպ, 2023
  • Ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է 18:2223 Սեպ, 2023
  • ԼՂ բնակիչները՝ անորոշության և սպասման մեջ 18:1423 Սեպ, 2023
  • Մալիի Գաո քաղաքի օդանավակայանի մոտ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել 18:0223 Սեպ, 2023
  • Ինչպես կարելի է գլխի չընկնել, որ գործակալների շրջանակը փորձում է վերջ տալ ՀՀ անկախությանն ու պետականությանը. Կոնջորյան 17:4723 Սեպ, 2023
  • Պատրաստ ենք մեր հայրենակիցներին հնարավոր տեղահանման դեպքում ընդունել, հոգալ նրանց կարիքները. Սյունիքի մարզպետի խորհրդական 17:3823 Սեպ, 2023
  • ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չի ստացել 17:1423 Սեպ, 2023
  • ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունների ընթացքում մշակվել է դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի գործարկման սցենարը 17:1123 Սեպ, 2023
  • Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն․ ՆԳՆ-ն զգուշացնում է 17:0223 Սեպ, 2023
  • Լուրեր 17:00 | 23.09.2023 17:0023 Սեպ, 2023
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ 16:4523 Սեպ, 2023
  • Մեկնարկել է ուսուցիչների՝ 2023 թվականի կամավոր ատեստավորումը 16:3223 Սեպ, 2023
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 16:1523 Սեպ, 2023
  • Հրեա ուսանողների եվրոպական միությունը համերաշխություն է հայտնել հայերին և կոչ արել եվրոպացի ռաբբիների համաժողովը չանցկացնել Բաքվում 15:5723 Սեպ, 2023
  • Մայրաքաղաքի զանգվածային հավաքների ընթացքում առերևույթ հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ. 5 անձ կալանավորվել է. ՔԿ 15:4023 Սեպ, 2023
  • Հաքերներից խելացի․ կիբեռանվտանգության միջազգային մրցույթ 15:2423 Սեպ, 2023
  • Լուրեր 15:00 | 23.09.2023 15:0023 Սեպ, 2023
  • ԼՂ-ում ստեղծված իրավիճակը՝ Նյու Յորքում արտգործնախարար Միրզոյանի հանդիպումների օրակարգում 14:5723 Սեպ, 2023
  • Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի հումանիտար խնդիրներով զբաղվելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել 14:3523 Սեպ, 2023
  • Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը` միջազգային օրակարգում 13:5823 Սեպ, 2023
  • Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում. ԼՂ տեղեկատվական շտաբ 13:2623 Սեպ, 2023
  • Զանգվածային ակցիաների մեկ մասնակից ձերբակալվել է համակարգչային ակումբի գույքը վնասելու և ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով 13:2223 Սեպ, 2023
  • ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայան 13:0423 Սեպ, 2023
  • Լուրեր 13:00 | 23.09.2023 13:0023 Սեպ, 2023
  • Ադրբեջանը ԼՂ քաղաքացիական բնակչության դեմ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում. ԼՂ ՄԻՊ 12:5323 Սեպ, 2023
  • Դյուժարիկը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելու հնարավորությունը 12:4123 Սեպ, 2023
  • Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ-ի 120 հազար բնակչությանը. Արարատ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին 12:2723 Սեպ, 2023
  • Վրաստանը պատրաստ է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ղարիբաշվիլի 12:2223 Սեպ, 2023
  • Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը 11:5823 Սեպ, 2023
  • Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նախնիների հողում պայքարում է իր գոյության համար. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ 11:5723 Սեպ, 2023
  • Արարատ Միրզոյանը և Կատրին Կոլոննան քննարկել են Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը 11:4723 Սեպ, 2023
  • Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 11:2623 Սեպ, 2023
  • Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան 11:0023 Սեպ, 2023
  • Համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեռհարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ 10:5623 Սեպ, 2023
  • Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան. ՆԳՆ փրկարար ծառայություն 10:4323 Սեպ, 2023
  • Այսօրվանից անվճար տաք սնունդ կտրամադրվի տարհանված քաղաքացիներին. ԼՂ տեղեկատվական շտաբ 10:1823 Սեպ, 2023
  • Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ 10:1523 Սեպ, 2023
  • Ուժի կիրառումն անընդունելի է. ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել` կապված Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների իրականացման հետ 09:3323 Սեպ, 2023
  • Մետրոյի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում 09:2823 Սեպ, 2023
  • Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը 08:3023 Սեպ, 2023
  • Անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար. Արարատ Միրզոյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին 08:2323 Սեպ, 2023
  • Արարատ Միրզոյանը Յուրի Քիմի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ ժողովրդի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը 01:4923 Սեպ, 2023
  • Որ դեպքում են փախստականի կարգավիճակ ստանում. փորձագետի պարզաբանումը 01:4123 Սեպ, 2023
  • Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում. ֆեյք նյուզից խուսափելու մասնագիտական խորհուրդներ 01:4023 Սեպ, 2023
  • ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին 01:3323 Սեպ, 2023
  • Մահացել է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն 01:1623 Սեպ, 2023
  • Բլինքենը և Ֆիդանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները 01:0623 Սեպ, 2023
  • Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ վերահսկողությունը, Երևանը կդառնա նահանգապետություն. «Եդինայա Ռոսիայի» պատգամավոր 01:0223 Սեպ, 2023
  • Սեպտեմբերի 23-ի եղանակային կանխատեսումները 00:2123 Սեպ, 2023
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում ստեղծված իրավիճակը 00:1423 Սեպ, 2023
  • Լինում են դեպքեր, երբ ուշացման պատճառով չենք հասցնում ծանր վիրավորում ունեցողի կյանքը փրկել. ԼՂ առողջապահության նախարար 00:1023 Սեպ, 2023
  • Քննարկվել են Բելառուսում բնակվող ՀՀ քաղաքացիների բուժսպասարկմանն առնչվող հարցեր 00:0523 Սեպ, 2023
  • Բողոքի ակցիաներ Երևանի փողոցում և հանրահավաք Հանրապետության հրապարակում 23:3422 Սեպ, 2023
  • Նարեկ Մալյանը երկու ամսով կալանավորվեց 23:2822 Սեպ, 2023
  • Լևոն Քոչարյանը ձերբակալվեց 23:1622 Սեպ, 2023
  • Ըմբշամարտի ԱԱ․ Մալխաս Ամոյանը՝ բրոնզե մեդալակիր, Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է 22:5622 Սեպ, 2023
  • Նիկոլ Փաշինյանն ու Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը 22:3622 Սեպ, 2023
  • Պետրոս Ղազարյանի և Թաթուլ Հակոբյանի «DIALOGUE»-ը 22:1222 Սեպ, 2023
  • Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 22:1122 Սեպ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015