• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի շնորհապետական կուսակցության խոստումները Հայաստանի շնորհապետական կուսակցության խոստումները 19:47
Ադրբեջանում ձերբակալված ՌԴ 11 քաղաքացիների ազատ արձակումն առաջնահերթություն է. Կալուգին. «Հարևաններ» Ադրբեջանում ձերբակալված ՌԴ 11... 18:45
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
17:1301 Դեկ, 2022

Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերություններ, նոր հեռանկարներ

Հնդկաստանը և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Նոյեմբերի 29-ին ավարտվեց «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված երկու ժողովուրդների դարավոր հարաբերությունների նոր հեռանկարներին և խթանման հնարավորություններին։ 2005-2009 թթ. Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Ռինա Պանդեյը, Հնդկաստանի «Օբզերվեր» հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Սունջոյ Ջոշին և Դավիթ Մուրադյանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների հեռանկարները:

Դ.Մ. - Տիկին դեսպան, պարոն Ջոշի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները, և որո՞նք են, ըստ ձեզ, հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները:

Ռինա Պանդեյ (Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան, 2005-2009 թթ.) - «Շատ դրական եմ գնահատում մեր երկու երկրի միջև ներկա հարաբերությունները: Հարաբերությունների հաստատման 30-ամյակին գիտաժողովը մեզ շատ արժեքավոր գաղափարներ տվեց, թե ինչպես կարող ենք շարժվել առաջ: Պատճառը, թե ինչու ասացի, որ դրական եմ գնահատում, այն է, որ անցած մի քանի տարվա ընթացքում առևտուրը եռապատկվել է, Հնդկաստանից զբոսաշրջիկների հոսքն ավելացել է, գործարար համայնքների միջև փոխանակումներ են տեղի ունենում, բիզնես պատվիրակություններն են հանդիպում: Նաև շատ իրադարձություններ են կատարվում մշակույթում: Մեր շախմատի ֆեդերացիաներն են շատ ակտիվ: Գիտեք, որ այս տարվա շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականը Չեննայում զբաղեցրեց երկրորդ տեղը: Այսօր ես հարաբերություններում մեծ եռանդ եմ տեսնում:

Եվս մեկ կարևոր փաստ կա ինձ համար: Ես Հայաստան եմ վերադարձել 13 տարի անց: Երբ ես այստեղ էի, բժշկական մասնագիտության ուսանողների թիվը 650-750 էր: Ինձ ասացին, որ այսօր այդ թիվն անցել է 2800-ը: Հյուրանոցում, որտեղ ես ապրում էի, ամեն առավոտ ավելի շատ հնդիկների էի տեսնում: Այսօր առավոտյան ևս 8-ին տեսա՝ Թամիլ Նադուից, այլ ոչ թե Չեննայից: Նրանք Մադուրայից, Ուդմալպետից էին, և նրանք ինձ հետ խոսում էին թամիլ լեզվով: Երբ ես նրանց հարցրի՝ ի՞նչ եք անում ասյտեղ, ասացին՝ Զբոսաշրջիկ ենք»:

Դ.Մ. - Շատ հաճելի է լսելը:

Ռինա Պանդեյ - «Ուստի, ինձ համար շատ հաճելի էր դա իմանալը: Նման բան նախկինում տեղի չէր ունենում: Կարծում եմ՝ թռիչք է կատարվել դեպի հարաբերությունների նոր մակարդակ:

 

Անցած 13 ամսում տեղի է ունեցել բարձր մակարդակի մի քանի փոխայցելություն: Մեր արտգործնախարարն այցելեց, ձեր արտգործնախարարը և պաշտպանության նախարարն էին գնացել: Նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի համար այցելել էր մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Անցած 3 տարվա ընթացքում շատ բան է կատարվել, և ես շատ ուրախ եմ դրա համար»:

Դ.Մ. - Պարոն Ջոշի, Դուք ի՞նչ կարծիք ունեք:

Սունջոյ Ջոշի (Հնդկաստանի «Օբզերվեր» հետազոտությունների հիմնադրամի ղեկավար) - «Ես ամբողջությամբ կհամաձայնեմ տիկին դեսպանի ասածներին, թե անցած 30 տարվա ընթացքում ինչ ենք մենք արել: Նկատի ունեմ Հայաստանի անկախության ձեռքբերման ժամանակաշրջանը: Սակայն հարաբերությունները ձևավորվել են շատ ավելի վաղ, քան նույնիսկ Հնդկաստանի անկախությունը: Հայերը և հնդիկները միմյանց հետ կապեր են ունեցել շատ վաղուց: Երկու ժողովուրդները ներկայացնում են քաղաքակրթություններ, որոնք կարելի է ասել, ձուլված են միմյանց հասարակությունների մեջ: Հայ առևտրականները Հնդկաստանում շատ վաղուց են ակտիվ եղել: Եթե ուսումնասիրենք հայ-հնդկական հարաբերությունների պատմությունը, հայերի առաջին սահմանադրությունը գրվել է Մադրասում, առաջին հայկական թերթը նույնպես այնտեղ է տպագրվել: Հայերը եղել են Հնդկաստանով անցնող հնագույն առևտրային ուղիների մի մասը: Նրանք պատասխանատու են եղել առևտրի և գործարարության համար:

Ես հայերին կկոչեի առաջին գլոբալիստներ: Նրանք այս աշխարհը գլոբալացրել են շատ ավելի առաջ, քան այսօրվա գլոբալացումը կմեկնարկեր: Այսօր էլ հայկական սփյուռքը նույնն է շարունակում: Հնդկաստանը նույնպես հսկայական սփյուռք ունի՝ մոտ 30 միլիոն հնդիկ ապրում է Հնդկաստանից դուրս: Դա շատ մեծ թիվ է: Նրանք ներդրում են ունենում, միշտ են ունեցել և կունենան այն հասարակություններում, որտեղ ապրում են: Սակայն նրանք միաժամանակ պահպանել են իրենց ինքնությունը, իրենց հայ կամ հնդիկ լինելը՝ որպես քաղաքակրթական մշակույթի մի մաս: Դա մեզ միավորող կապերից մեկն է:

Դա այն կապն է, որը մենք, կարող եմ ասել, վերաբացահայտում ենք, քանի որ այն  ավելի ու ավելի է հզորանում: Պատճառներից մեկն էլ այն է, որ մենք հայտնվել ենք տարբերվող և բարդ աշխարհում: Մեր հարևաններն են ավելի բարդը դառնում: Հենց դա էլ մեզ ավելի է մերձեցնում: Մենք վերաբացահայտում ենք այդ ընդհանրությունները և շփումները»:

Դ.Մ. - Վերջին շրջանում բավականին ակտիվացել են քաղաքական, ռազմաքաղաքական, տնտեսական ու հումանիտար փոխանակումները, ինչո՞վ է բացատրվում նման ակտիվությունը։

Ռինա Պանդեյ - «Կարծում եմ դա գոյություն ունեցող ներուժի իրացման սկիզբն է: Հնդկաստանը միշտ մտածել է Կովկասի ուղղությամբ՝ որպես ռազմավարական կարևոր և մշակութային առումով փոխկապակցված տարածաշրջան:

Անցած 20 տարում ես տեսել եմ Հնդկաստանի ուշադրության ընդլայնումը: Սկզբում ուշադրության կենտրոնում էին հարևանները, հետո՝ հարավը, այնուհետև՝ արևելքը: Այնուհետև ուշադրությունն ուղղվեց դեպի արևմուտք և հասավ մինչև Կենտրոնական Ասիա և Կովկաս: Հայաստանի հանդեպ ուշադրության ավելացումը բնական էր: Անցած երեք տարվա ընթացքում մենք սկսեցինք զգալ, որ այս աշխարհում ավելի շատ բարեկամների կարիք կա: Համավարակը նույնպես ցույց տվեց, որ մեզ նման զարգացող երկրները պետք է հոգանք սեփական պաշտպանությունը: Ուստի, մենք պետք է ավելի հզորացնենք այդ կապերը, որպեսզի ավելի շատ գործակցենք:

Այսօր միմյանց մասին իրազեկությունն ավելի շատ եմ զգում: Կարծում եմ, դա շատ լավ զարգացում է, և ես շատ ուրախ եմ դրա համար»:

Դ. Մ. - Պարոն Ջոշի՞:

Սունջոյ Ջոշի - «Կարծում եմ՝ անցած երեք տարում միմյանց վերաբացահայտելու պատճառներից մեկն էլ այն է, որ այս աշխարհում ուժերի վակուումն է ավելանում: Բնությունը չի հանդուրժում վակուումը, ինչ-որ բան պետք է լցվի այնտեղ: Հայաստանի և Հնդկաստանի նման երկրները պետք է միավորեն ջանքերը՝ քաղաքակրթության, հզորության և ուժի առումով: Դա անհրաժեշտ է, որպեսզի պահպանվի մեր՝ որպես երկրներ, յուրօրինակությունը: Այդ պատճառով էլ, այն կապերը, որոնք առկա են Հայաստանի և Հնդկաստանի միջև, ավելի են հզորանում: Դա գերազանցապես տարածաշրջանի պատճառով է: Կարծում եմ՝ առնվազն առաջիկա 5-10 տարվա ընթացքում մենք դեռ շարունակելու ենք լինել շատ բարդ տարածաշրջանում: Այն, ինչին առնչվում ենք, հեշտությամբ չի լուծվելու: Հաջորդ մի քանի տարում ես մեր միջև այդ կապերի ավելի սերտացում եմ տեսնում, քանի որ դրա հատուկ կարիքը կա: Կա նպատակների ընդհանրություն, և ինչպես նախկինում ասացի՝ մենք գլոբալ քաղաքակրթություններ ենք: Աշխարհում, որն ապագլոբալացվում է, մենք կշարունակենք մնալ գլոբալացման ուժերից մեկը: Քանի որ դա է մեր քաղաքակրթության էությունը: Դա այն է, ինչը մենք միշտ ներկայացրել ենք և ինչը փնտրել ենք:

Ուստի այնպիսի մի աշխարհում, որտեղ ամեն ինչ քանդվում, անհետանում է, ինստիտուտները կործանվում են, կենտրոններն այլևս չեն միավորում, մենք պետք է պայքարենք, լինի դա կլիմայի փոփոխությունը, ՄԱԿ-ի զարգացման նպատակները, տիեզերական ծրագրերը: Մեզ անհրաժեշտ է նպատակների ընդհանրություն, ջանքերի միավորում, երկխոսություն: Այսօրվա աշխարհում չենք կարող թույլ տալ, որպեսզի ղեկավարները չխոսեն միմյանց հետ»:

Դ. Մ. - Ի՞նչ կարելի է ակնկալել հայ-հնդկական համագործակցության հեռանկարներից։ Քննարկվե՞լ են նման հարցեր գիտաժողովի ընթացքում։

Ռինա Պանդեյ - «Կարծում եմ՝ ամբողջ գիտաժողովն ուղղված էր քննարկմանը, թե ինչպես շարժվել առաջ և օգտագործել այս պահը, որը միմյանց վերագտնելու, միմյանց մասին ավելին իմանալու պահն է: Չնայած՝ մենք միշտ ենք միմյանց մասին իմացել, սակայն հիմա այդ կապն ավելի ամուր է: Կար մի բան, որը շեշտվեց, և բոլորը համաձայնեցին, որ անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ, միմյանց երկրների մասին իրազեկության բարձրացումն է:

Մարդկանց մասին ավելի շատ իմանալը՝ ինչպես են նրանք ապրում, ինչ են ուտում, ինչ ուրախություններ և սովորույթներ ունեն: Այդ առումով, կարծում եմ, լրատվամիջոցները կարող են կարևոր դեր խաղար, և բոլորը համաձայնեցին այդ հարցում: Պետք է լրատվամիջոցների փոխանակումներ իրականացնենք: Օրինակ՝ կարելի է միմյանց երկրների մասին պատրաստել կարճ հոլովակներ և հեռարձակել հեռուստատեսությամբ: Դա շատ մեծ ազդեցություն է ունենում: Ես Հնդկաստանի ալիքներով տեսնում եմ տարբեր երկրների մասին պատմող հոլովակներ, օրինակ՝ Մակեդոնիայի, Բելառուսի, և այլն: Ուստի պետք է նույն կերպ իրազեկել միմյանց մասին:

Մյուս հարցը, որը նույնպես քննարկվեց, օդային և ցամաքային հաղորղակցությունների խնդիրն է: Կարծում եմ, որ եթե ուղիղ թռիչքներ լինեն երկրների միջև, զբոսաշրջիկների թիվը կեռապակտվի և նույնիսկ կքառապատկվի:  »

Դ. Մ. -Համաձայն եմ, այո:

Ռինա Պանդեյ - «Այսօր մենք այստեղ ենք գալիս տարբեր ճանապարհներով: Տարբեր օդանավակայաններում ժամերով սպասելն ամենահաճելի զբաղմունքը չէ: Հուսամ՝  որ բարձր մակարդակում փոխայցելությունները կշարունակվեն:

Այնուհետև եղավ Հայաստանը ֆիլմ արտադրողներին գրավիչ դարձնելու մասին, որոնք միշտ էկզոտիկ վայրեր են փնտրում նկարահանումների համար: Եվ շատ ուրախացա, որ իմացա՝ արդեն նման նախաձեռնություններ կան: Հնդկաստանում, գիտեք, տարեկան ավելի քան 2000 ֆիլմ է արտադրվում: Ուստի պրոդյուսերները միշտ հետաքրքրված կլինեն ծախսարդյունավետ լուծումներով, օրինակ՝ տեղական պրոդյուսերական կենտրոնի հետ համագործակցությունը, երբ ամեն ինչ արդեն կազմակերպված կլինի նկարահանումների համար: Հայկական ընկերությունները կարող են հնդկական պրոդյուսերական կենտրոններին նման համագործակցություն առաջարկել: Նման գործընթաց այժմ մեկնարկել է Վրաստանում:

Մյուս ուղղությունը հատուկ ընտրված վայրերում հարսանիք կազմակերպելն է: Դա այսօր Հնդկաստանի հասարակության մեջ կարևոր դերակատարում ունի: Երիտասարդ զույգերն ընտանիքի և ընկերների հետ ցանկանում են ամուսնանալ երկրից դուրս: Անցած ամսին ես վիզա ստանալու հարցում օգնեցի, որպեսզի Բոմբեյից 20 հոգանոց խումբ գա Թբիլիսի՝ այնտեղ հարսանիք անելու համար: Դուք այստեղ այնքա՜ն էկզոտիկ և յուրօրինակ վայրեր ունեք: Ինչու՞ նույնը չանել նաև այստեղ:

Սպորտը նույնպես կարևոր է: Այժմ հնդկաստանից բազմաթիվ խմբեր մոտոցիկլետներով գնում են տարբեր տուրերի: Եվ նրանք չեն գնում Եվրոպա կամ այլ հանրահայտ ուղղություններով, այլ գալիս են այստեղի նման երկրներ:

Հոգևոր զբոսաշրջությունը նույնպես քննարկեցինք: Ձեր եկեղեցիները հիանալի են, կարծես՝ Աստվածաշնչից դուրս եկած լինեն:

Բազմաթիվ հայեր հետաքրքրված են հնդկական փիլիսոփայությամբ, յոգայով:

Դ. Մ. - Յոգայով՝ հատկապես, այո:

Ռինա Պանդեյ - «Յոգան մեծ դերակատարում ունի, նույնիսկ ՄԱԿ-ը հատուկ յոգայի օր ունի: Ահա այն ուղղությունները, որոնք քննարկում էինք՝ բիզնեսից բացի: Նույնիսկ Տիեզերքի հարցում ենք մենք համագործակցում: Ոլորտները բազմազան են: Օրինակ՝ գյուղատնտեսությունը, որին չհասցրեցինք անդրադառնալ, բայց այս ուղղությամբ հուշագիր ունենք: Ունենք նաև հմտությունների զարգացման հուշագիր: Հնդկաստանն այսօր մեծ ուշադրություն է դարձնում իր երիտասարդների հմտությունների զարգացմանը: Այդ հարցում նույնպես կարելի է փոխանակման ծրագրեր իրագործել, թե ինչ են անում կողմերը՝ հմտությունները զարգացնելու համար: Ուստի, շատ են ոլորտները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք, Դավիթ»:

Դ. Մ. - Պարոն Ջոշի, Ձեր դիրքորոշումը ո՞րն է այդ հարցում:

Սունջոյ Ջոշի - «Կրկին կհամաձայնեմ տիկին Պանդեյի ասածներին: Կավելացնեմ նաև տեխնոլոգիաները: Դրանք ոչ միայն փոխում են հասարակությունների դիմագիծը,  այլ հասարակությունների միջև և ներսում շփվելու ձևերը: Տեխնոլոգիաները փոխում են գիտելիքի ստեղծման, տեղեկությունների փոխանակման ուղիները: Դրանք գործում են որպես բազմաթիվ ուղղություններով ծայրահեղ քայքայիչ ուժ: Այդ քայքայումներն ու խզումներն այնքան արագ են տեղի ունենում, որ երկրների և հասարակությունների համար մարտահրավեր է դառնում դրանց ետևից հասցնելը և պայքարելը:

Սովորելու փորձը շատ մեծ է և՛ մեծ, և՛ փոքր հասարակությունների համար: Դա մարտահրավեր է բոլոր հասարակությունների համար: Հարց է, թե ինչպե՞ս կարելի է կառավարել այդ քայքայիչ փոթորիկը, որը շուտով ամբողջությամբ կփոխի հասարակության և սարքավորումների հարաբերությունները»:

Դ. Մ. - Կապակցվածության ու հաղորդակցությունների մասով ինչպե՞ս եք գնահատում այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, և արդյոք Հնդկաստանը կմիանա՞ Հայաստանով դեպի Սև ծով ու Եվրոպա անցնող ճանապարհների շինարարությանը և շահագործմանը։

Ռինա Պանդեյ - «Համոզված եմ, որ դա մի հնարավորություն է, որը կուսումնասիրվի: Մենք քննարկում էինք, որ հնդկական ընկերությունները հետաքրքրված են այն ամենի շինարարությամբ, ինչը կարող է հաղորդակցություններին նպաստել: Սակայն պետք է այդ ամենը վերցնել սեղանից և բերել կյանք:

Դ. Մ. - Սկսել իրականացնել:

Ռինա Պանդեյ - «Այո, իրականացնել դրանք: Մենք նաև հայկական կողմին առաջարկել ենք օգտագործել Չաբահարի նավահանգիստը: Միջազգային տրասնպորտային «Հյուսիս-հարավ» միջանցքը նույնպես ապրանքաշրջանառության ուղիները կրճատելու հնարավորություններից մեկն է: Նաև ասացի, որ քննարկվել է ավիահաղորդակցության հարցը: Կարծում եմ՝ երկու երկրների քաղաքացիական ավիացիայի վարչություններն ակտիվ ներգրավված են քննարկումներում: Հուսամ՝ ինչ-որ բան կստացվի այդ ամենից»:

Դ. Մ. - Ինչպե՞ս է իրավիճակը Հնդկաստանի շուրջ տարածաշրջաններում։ Հայտնի է, որ Պակիստանն աջակցում է անդրսահմանային ահաբեկչությանը hնդկական Ջամու և Քաշմիր միութենական տարածքում և շարունակում է գրավված պահել դրա որոշակի մասը, որը Պակիստանի օկուպացրած Քաշմիրն է: Տեղյակ ենք նաև Հայաստանի հանդեպ Պակիստանի թշնամական քաղաքականության մասին։ Ինչպե՞ս եք տեսնում Իսլամաբադի դերը տարածաշրջանում:

Արդյոք դրանք ստեղծո՞ւմ են Հնդկաստանի համար սպառնալիքներ և ռիսկեր։

Ռինա Պանդեյ - Կարծում եմ՝ Պակիստանում այսօր քաղաքական բարդ իրավիճակ է: Մեզ համար դա տարիներ շարունակվող խնդիր է: Մեր բոլոր վարչապետները հետևել են դիվանագիտությանը հավատարիմ մնալու, այլ ոչ թե ահաբեկչության սկզբունքին: Այսինքն՝ պետք է նստել սեղանի շուրջ՝ առանց ահաբեկչության: Այդ դեպքում մենք ազատ կլինենք քննարկման համար: Ահա նման դիվանագիտական մոտեցում ենք որդեգրել և նույնն ենք առաջարկում նաև որևէ այլ վայրում հակամարտությունների մեջ ներգրավված երկրներին: Յուրաքանչյուր հնարավորության դեպքում մենք փորձում ենք Պակիստանին ցույց տալ, որ դա այն ուղին չէ, որով կարելի է շարունակել՝ որպես բաց սահմաններ ունեցող հարևաններ: Մեր անվտանգության ծառայությունները, ոստիկանությունը և բոլոր գործակալությունները, որոնք ներգրավված են ազգային անվտանգության մեջ, մշտապես զգոնություն են պահպանում»:

Դ. Մ. -2020 թվականի պատերազմի ժամանակ և պատերազմից հետո Պակիստանն անթաքույց աջակցություն է հայտնում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը: Տեղեկություններ կային, որ պակիստանցի վարձկաններն աջակցում են Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

Ռինա Պանդեյ - «Կարծում եմ, դա շատ ցավոտ հարց է, որի մանրամասներին չեմ տիրապետում: Սակայն, կարծում եմ, ցավալի է, երբ որևէ երկիր փորձում է ներխուժել մեկ այլ երկրի խնդիրների մեջ»:

Դ. Մ. - Ի՞նչ կարծիքի եք Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեսլականի և դրանում Հնդկաստանի դերակատարության վերաբերյալ։

Ռինա Պանդեյ - «Հնդկաստանի դիրքորոշումն այդ հարցում հստակ է՝ մենք Հնկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեսլականի մի մասն ենք: Մեծ ուշադրություն ենք դարձնում ծովային ռազմավարության հարցերին, որի շրջանակում համագործակցում ենք նույնատիպ մտահոգություններ ունեցող երկրների հետ: Հնդկաստանը շատ ակտիվ է և ողջունում է բոլոր այն երկրների նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հնդկական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության պահպանմանը»:

Դ. Մ. - Ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ Հնդկաստանի համագործակցությունը և Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով համագործակցության ծավալումը։

Ռինա Պանդեյ - «Կարծում եմ, դա ողջունելի է: Դա մեծ օգնություն կլինի բազմաթիվ ուղղություններով: Իրանը ձեր հարևանն է, որի հետ նույնպես մենք քաղաքակրթական կապեր ունենք: Միշտ փորձել ենք հավասարակշռված դիրքորոշում ունենալ բոլոր այն հարցերում, որոնք առնչվել են Իրանին և միշտ մտերիմ ու բարեկամական հարաբերություններ ենք ունեցել նրա հետ: Ուստի, եթե երեք երկրները կիսեն զարգացման, խաղաղության նպատակները, կարծում եմ, դա միայն ողջունելի կլինի»:

Դ. Մ. - Պարոն Ջոշի՞:

Սունջոյ Ջոշի - «Կավկասը Հնդկաստանի համար միշտ կարևոր և ռազմավարական տարածաշրջան է եղել: Միգուցե նախկինում Հնդկաստանն այդքան մեծ հնարավորություններ չի ունեցել մասնակցելու տնտեսական նախագծերին, սակայն ռազմավարական կոնցեպտներ միշտ եղել են:  Իրանը և Կովկասը Հնդկաստանի համար դեպի Եվրասիայի լայն տարածաշրջան հասանելության ուղիներ են: Երբ խոսքը ենթամայրցամաքային, այսպես կոչված, թակարդից դուրս գալու մասին է, իսկ այդպիսի թակարդում Հնդկաստանին փորձում է պահել Պակիստանը, մեր երկիրը պետք է զարգացնի այդ ճանապարհները:

Դուք հարցրիք նաև Հյուսիս-հարավ ճանապարհի մասին: Այն ռազմավարական կարևորություն ունի: Անցած մի քանի տարվա ընթացքում, չնայած Հնդկաստանի վրա ճնշումներին, Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցներին, Հնդկաստանը պնդում է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի կատարվեն ներդրումներ, քաջալերում է իր ձեռնարկություններին: Եվ դա նաև ԱՄՆ շահերից է բխում, որ այս տարածաշրջանը երկու ոչ ռևանշիստական ուժերի միջոցով ամուր կապեր ունենա: Դուք հարցրեցիք նաև Պակիստանի մասին: Մեզ շրջապատում են ռևանշիստները և ռևիզիոնիստները: Նրանք ցանկանում են վերանայել սահմանները, տարածքները: Հնդկաստանը նման մոտեցմամբ հետաքրքրված չէ:

Մենք  խաղաղություն և բարգավաճում ենք ցանկանում: Մենք նաև Պակիստանին են ցանկանում տնտեսական բարգավաճում: Խնդիրն այն է, որ այսօր Պակիստանն ինքն է գտնվում տնտեսական թակարդում: Այդ թակարդը բացելու բանալին այն է, որ պետք է այլևս ներգրավված չլինել վտանգավոր խաղերի մեջ, ինչպիսիք են Ադրբեջանին աջակցելը, անդրասհմանային ահաբեկչությունը: Նման խաղերում ներգրավված լինելն ունի մեկ նպատակ՝ համախմբվածություն ապահովել հասարակության մեջ, որն այլ պարագայում կքայքայվեր, քանի որ երկիրը տնտեսական անկայուն վիճակում է:

Այդ ամենը կատարվում է մեր շրջապատում, և այդ իսկ պատճառով Հայաստանը և Հնդկաստանը պետք է շատ զգույշ լինեն առաջիկա մի քանի տարվա ընթացքում»:  

Դ. Մ. - Տիկին դեսպան, պարոն Ջոշի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար:

Ռինա Պանդեյ - Շնորհակալ ենք Դավիթ, որ հնարավորություն ընձեռեցիք մեր տեսակետները ներկայացնել Հայաստանի ժողովրդին:

Սունջոյ Ջոշի - Շնորհակալություն:

Դիտումների քանակ453
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ակնկալում ենք, որ Ադրբեջանն ազատ կարձակի մեր 11 քաղաքացուն. ՌԴ ԱԳՆ 20:0412 Մայ, 2026
  • Արդարադատության նախարարը մասնակցել է Հարկադիր կատարման ծառայության 28-ամյակի տոնական միջոցառմանը 19:4812 Մայ, 2026
  • Իսպանիան աջակցում է Եվրամիությանն Ուկրաինայի արագացված անդամակցությանը. Ֆրանսինա Արմենգոլ 19:3112 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերների հետ քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը 19:1412 Մայ, 2026
  • Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ 19:1412 Մայ, 2026
  • Դատախազությունը 2025-ին Բելառուս է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն 19:0712 Մայ, 2026
  • Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին 19:0512 Մայ, 2026
  • Պուտինին զեկուցել են նոր «Սարմատ» բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին 18:5612 Մայ, 2026
  • Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին 18:4812 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է պարարվեստի մի շարք ներկայացուցիչների 18:4212 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը ցանկանում են պատերազմի ավարտ և Հորմուզի նեղուցի բացում. Ֆիդան 18:3312 Մայ, 2026
  • Առատաշենում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել 18:2112 Մայ, 2026
  • Խորհրդարանում դեղերի ոչնչացման կարգի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել 18:1312 Մայ, 2026
  • Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե․ ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 18:0212 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Սիսիանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5412 Մայ, 2026
  • Նյու Յորքում քննարկվել են «Մեկ առողջություն» օրակարգը և COP17-ի նախապատրաստական աշխատանքները 17:4312 Մայ, 2026
  • Հարավային Կովկասում Ռուսաստանն անփոխարինելի է. Կալուգին 17:3412 Մայ, 2026
  • ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 17:2712 Մայ, 2026
  • Կանայք՝ գիտության աշխարհում 17:2012 Մայ, 2026
  • ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ֆոնդի կողմից պետությանը կվերադարձվի 3,7 միլիարդ դրամ 17:1412 Մայ, 2026
  • Եվրամիությունը մարդասիրական նպատակներով 20 մլն եվրո կտրամադրի Թուրքիային 17:1212 Մայ, 2026
  • Lուրեր 17:00 | Դատախազությունը պահանջում է դադարեցնել գեներալ Մանվելի կնոջ և Շանթի Յուրայի պայմանագրերը 17:0012 Մայ, 2026
  • Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները 16:5112 Մայ, 2026
  • Կասեցվել է «Մաքուր երկաթի գործարան» ընկերության վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ 16:3912 Մայ, 2026
  • ԱԺ-ում ԵԽԽՎ պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանում նախընտրական ու քաղաքական գործընթացներին առնչվող հարցեր 16:3312 Մայ, 2026
  • Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ էր նշանակում Արարատ Միրզոյանի՝ «թուրքերն այսօր բացում են» արտահայտությունը 16:1712 Մայ, 2026
  • ՄԻՊ-ը Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացրել է շուրջ 250 միջազգային հանդիպումներում 15:5812 Մայ, 2026
  • Մեկնարկել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ 2026 թվականի ապրիլի վճարման գործընթացը. ՄՍԾ 15:3912 Մայ, 2026
  • Մոսկվային անհիմն են մեղադրում Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների համար. ՌԴ ԱԳՆ 15:2412 Մայ, 2026
  • Եվրոպան պետք է ուղիղ երկխոսության մեջ մտնի Ռուսաստանի հետ. Ստուբ 15:0912 Մայ, 2026
  • Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 15:0412 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալվել են մի շարք անձինք. ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակվել 15:0012 Մայ, 2026
  • Կաշառք Բաղրամյան համայնքի բնակիչներին՝ «Ուժեղ Հայաստան»-ին ընտրելու պայմանով 14:5712 Մայ, 2026
  • Ի գիտություն մշակութային աճուրդներով հետաքրքրված կազմակերպությունների 14:5312 Մայ, 2026
  • Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին. էկոնոմիկայի փոխնախարար 14:4612 Մայ, 2026
  • Որ դեպքում օտարերկրացիները կարող են ՀՀ-ում աշխատանքային գործունեություն իրականացնել 14:3112 Մայ, 2026
  • Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը. Զելենսկի 14:2812 Մայ, 2026
  • Սահմանվել է ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների հավաստագրման կարգը 14:2312 Մայ, 2026
  • Դատախազությունը միջնորդագրեր է ներկայացրել Նազիկ Ամիրյանի և Վարշամ Ղարիբյանի հետ կնքված՝ Սևանա լճի հողամասերի վարձակալության պայմանագրերը դադարեցնելու վերաբերյալ 14:1812 Մայ, 2026
  • Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 14:1512 Մայ, 2026
  • Ալժիրի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 14:1012 Մայ, 2026
  • «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչները կվերապատրաստվեն. ստորագրվել է հուշագիր 14:0412 Մայ, 2026
  • Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Գառնիի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 13:4712 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի. սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 13:2912 Մայ, 2026
  • Իրանական առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ 13:1412 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | 2007-ի գործարքները դատարանը անվավեր է ճանաչել․ 14 հողամաս կվերադարձվի համայնքին 13:0012 Մայ, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 503 մլն դրամի հարկ է վճարել 12:5812 Մայ, 2026
  • «Սամվել Կարապետյանդ էլ հետը 180 000-ով փող ա բաժնում». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր տեսանյութ է հրապարակել 12:4512 Մայ, 2026
  • ՀՀ-ում YouTube-ի Գործընկերային ծրագրի ընդլայնման հիմքում ԱՄՆ-Հայաստան տեխնոլոգիական համագործակցության օրակարգն է. Դեյվիդ Ալեն 12:3612 Մայ, 2026
  • Իրանը և Իրաքը պայմանավորվել են կանխել զինված խմբերի տեղաշարժը ընդհանուր սահմանին 12:1712 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահը և ԵՊՀ ռեկտորը համագործակցության հուշագիր են ստորագրել 11:5612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:4512 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև առևտրատնտեսական գործակցության խորացման հարցեր 11:4212 Մայ, 2026
  • Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է 11:3112 Մայ, 2026
  • Հայաստանի եվրոպական ճանապարհը կարող է հանգեցնել հայ-ռուսական հարաբերություններում համակարգային փոփոխությունների. Կալուգին 11:2812 Մայ, 2026
  • Արտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:2312 Մայ, 2026
  • Ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը Հայաստանի համար մրցակցային առավելություններ է ստեղծում. Կալուգին 11:1812 Մայ, 2026
  • Կուսակցություններն ու թեկնածուները հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 13-ը. ԿԸՀ 11:1412 Մայ, 2026
  • Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք 11:0612 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում Արզնի գյուղում 11:0212 Մայ, 2026
  • Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ 10:5912 Մայ, 2026
  • Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր 10:4912 Մայ, 2026
  • Ալափարս բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվի 10:1012 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Կրթական հաստատությունը կրթության համար է. ով չի հասկացել՝ կհասկացնենք. ԿԳՄՍ նախարար 10:0012 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 09:5012 Մայ, 2026
  • Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր․ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով գտնվել է Տավուշում 09:3012 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:1312 Մայ, 2026
  • Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Հայրապետյան 08:5912 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:4112 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել COP17-ի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հանդիպում, ներկայացվել են համաժողովի հիմնական առաջնահերթությունները 08:1312 Մայ, 2026
  • Տավուշում վագոն-տնակ է այրվել 08:0012 Մայ, 2026
  • Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում 01:0012 Մայ, 2026
  • Թրամփի կողմից իրանական առաջարկի մերժման ֆոնին նավթի գները բարձրացել են 00:4712 Մայ, 2026
  • Բա ո՞վ, եթե ոչ մենք. ըստ Շիրինյանի՝ հայ ժողովրդի համար կենսական է քրիստոնեական ժողովրդավարությունը 00:3512 Մայ, 2026
  • Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է այդ որոշումը կայացնելու պահը. Փաշինյանն արձագանքում է Պուտինին 00:2412 Մայ, 2026
  • «Միասնության թևեր» կուսակցության հանդիպումները՝ Վանաձորում 00:0412 Մայ, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» նախընտրական հանդիպումները խորհրդանշական վայրերում է կազմակերպում 23:5011 Մայ, 2026
  • «Նորարարություն և մտավոր սեփականություն․ գաղափարից մինչև պաշտպանություն». կբանախոսի Ավետիս Պերյանը․ «Իմ քայլը» հիմնադրամ 23:3811 Մայ, 2026
  • Չեն ասելու Բրազիլիա, ասելու են Աբովյան, ՀՀ. Ծառուկյանը՝ Հիսուսի արձանի, իր կապերի, ծրագրերի մասին 23:1611 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզչական անակնկալներ է խոստանում 23:0011 Մայ, 2026
  • ԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին 22:3911 Մայ, 2026
  • Կառավարությունը կընդառաջի իրազեկման արշավին աջակցելու խնդրանքին. վարչապետի աշխատակազմ 22:2511 Մայ, 2026
  • Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար 22:1511 Մայ, 2026
  • Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ 22:0211 Մայ, 2026
  • Ջրային ոլորտի մարտահրավերներն ու լուծումները՝ Ջրային կոմիտեի և ՀԿ-ների քննարկման օրակարգում 21:5711 Մայ, 2026
  • Բախ և Նարեկացի. հավերժական զրույց 21:4411 Մայ, 2026
  • Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն․ ԲԴԽ 21:2111 Մայ, 2026
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015