• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15... 21:07
Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր Մ-20 ԱԱ. 70 կգ... 20:22
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.  առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է Զինծառայողի մահվան դեպքի առթիվ... 16:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հուսով ենք՝ ՌԴ և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո. ՀՀ վարչապետ
Քաղաքականություն
16:2807 Սեպ, 2022

Հուսով ենք՝ ՌԴ և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում մասնակցել է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի վարչապետները, Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը:

Հեռավար կերպով ֆորումին ելույթով են հանդես եկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Մալայզիայի և Վիետնամի կառավարությունների ղեկավարները:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Հարգելի՛ բարեկամներ,

Թույլ տվեք առաջին հերթին շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրիին Հարավարևելյան տնտեսական 7-րդ ֆորումին հրավիրելու համար, որը մտքեր և գաղափարներ փոխանակելու հարթակ է հարցերի լայն շրջանակի շուրջ:

Պետք է նշել, որ ընթացիկ տարում ամենատարածված նախադասությունը, հավանաբար, այն է, որ «մենք ապրում ենք ոչ սովորական ժամանակներ»: Բայց եթե նայենք խորը` հարց է առաջանում, իսկ ե՞րբ են այդ ժամանակները եղել սովորական: Եթե արդար լինենք, ապա մարդկության պատմությունն ընդհանրապես շղթա է և ոչ սովորական ժամանակների հերթականություն: Դրա համար մարդկությունը ստեղծել է այլ բանաձև, որ յուրաքանչյուր ճգնաժամային իրավիճակներ բերում են նոր մարտահրավերներ և բացում նոր հնարավորություններ: Այժմ կառավարությունների և պետությունների գլխավոր խնդիրն է հասկանալ` ինչպես կառավարել մարտահրավերները և ինչպես նկատել ու օգտագործել հնարավորությունները:

Այս համատեքստում, իհարկե, ոչ սովորական ժամանակներ են մեր տարածաշրջանի համար նույնպես, որովհետև այստեղ կան մարտահրավերներ, որոնք գոյություն ունեն արդեն երկար ժամանակ, և դրանք առաջին հերթին կապված են անվտանգության հետ: Սա ինչպե՞ս է կապված ընթացիկ իրավիճակի հետ. երբ ողջ միջազգային հանրության ուշադրությունը և հատկապես անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ իրավիճակի վրա` կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է մեր տարածաշրջանում բերել իրավիճակի ապակայունացման:

Եվ, ի դեպ, մեզ մոտ ոչ այդքան կայուն իրավիճակ է եղել վերջին տարիներին: Տեղյակ եք, որ 2020 թվականին մենք պատերազմ վերապրեցինք, և երբ Ադրբեջանը սկսեց այդ պատերազմը, միջազգային հանրության ողջ ուշադրությունը, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության, կենտրոնացած էր կորոնավիրուսի պանդեմիայի վրա: Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել ու մեր տարածաշրջանային իրավիճակը պահել վերահսկողության ներքո:

Սա շատ կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար: Ցանկանում եմ նշել, որ մենք ունենք նաև լավ նորություններ, քանի որ այժմ Հայաստանի տնտեսության մեջ առկա է շատ լավ դինամիկա: Այս տարի մենք նպատակադրվել ենք նվազագույնը ունենալ 7 տոկոս տնտեսական աճ: Եվ այդ համատեքստում, ցանկանում եմ ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությունը մեր երկրի համար արդարացրել է իրեն այս կոնկրետ իրավիճակում ևս, քանի որ այն տնտեսական աճը, որն այժմ նկատվում է Հայաստանում, կապված է այն ազատությունների հետ, որոնք ապահովում է Եվրասիական տնտեսական միությունը: Նկատի ունեմ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ու մենք սա ուղիղ տեսնում ենք: Իհարկե, այստեղ պետք է աշխատել հաջորդ փուլի վրա, որպեսզի պահպանենք այդ դինամիկան, որ նման տնտեսական աճից հետո տնտեսական նոր ճգնաժամ չառաջանա:

Քանի որ այստեղ արդեն քննարկվեց տարածաշրջաններին վերաբերող հարցը` պետք է պարզաբանել, թե ինչ կապ ունի Հայաստանը Հարավարևելյան ֆորումի և Հեռավոր Արևելքի հետ: Հայտնի է, որ ընթացիկ իրավիճակում լոգիստիկ սխեմաները փոխվում են, և եթե նայենք քարտեզին` կարող ենք տեսնել և նկատել, որ հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար: Ի հեճուկս ամենի՝ ապրանքների տեղափոխումը արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք չի դադարի, և հյուսիսից հարավ ու հարավից հյուսիս նույնպես: Եթե նայենք քարտեզին, ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է այդ ճանապարհների և ուղիների խաչմերուկում: Մենք կարծում ենք, որ իրապես կան հնարավորություններ, որոնք պետք է փորձել օգտագործել: Այժմ Հայաստանում իրականացնում ենք Հյուսիս-հարավ նախագիծը` դա նոր ավտոմոբիլային ճանապարհի կառուցումն է, որը Իրանի հետ մեր հարավային սահմանը կապում է Վրաստանի հետ հյուսիսային սահմանին:

Այստեղ նաև ի հայտ է գալիս նոր հնարավորություն: Գիտեք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, շնորհիվ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անձնական ջանքերի, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարություն: Եվ այդ հայտարարության 9-րդ կետում խոսվում է տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Դրանից հետո` 2021 թվականի հունվարի 11-ին, այս անգամ Մոսկվայում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել ենք եռակողմ հայտարարություն` ստեղծելու աշխատանքային խումբ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ, որը զբաղվում է մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթակառուցվածքների բացման ուղղությամբ: Այս նախագծի գաղափարն այն է, որ Հայաստանը տրանսպորտային ուղիներ կստանա Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանը տրանսպորտային ուղիներ կստանա Հայաստանի տարածքով: Գլոբալ առումով, դա նոր միջազգային առևտրային ուղիների բացման հնարավորություն է:

Պետք է ասեմ, որ մենք շահագրգիռ ենք դրանում և հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ մոտ ապագայում լուծել այդ հարցը: Այստեղ, իհարկե, ամեն ինչ որոշված չէ: Կա ոչ վատ առաջընթաց եռակողմ հանձնաժողովի աշխատանքում, բայց ամեն ինչ որոշված չէ, քանի որ պետք է լուծել իրավական բնույթի հարցեր, թե ինչպիսի իրավական կարգավորումներով պետք է գործեն այդ ճանապարհները: Ընդհանուր դիրքորոշումը հստակ է, որ բացվող ճանապարհները պետք է գործեն այն երկրների լիակատար սուվերենությամբ, որոնցով դրանք անցնում են: Եվ մենք հույս ունենք, որ այդ սկզբունքով կկարողանանք իրականացնել այդ նախագիծը, որը մենք անվանում ենք «Հայկական խաչմերուկ»: Հույս ունենք, որ Հայաստանի տարածքով կանցնեն հարավը հյուսիսին, արևմուտքը արևելքին կապող ճանապարհները: Կարծում եմ` այդ նախագիծը շատ կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների` Հայաստանի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի համար, այլ նաև Ռուսաստանի Դաշնության, հեռավոր աևելյան երկրների, ընդհանրապես արևելյան երկրների, աֆրիկյան տարածաշրջանի համար, Մերձավոր Արևելքի համար նույնպես: Սա իրապես գլոբալ նախագիծ է, որը հույս ունենք իրականացնել:

Գիտեք, որ սկսել ենք խոսակցություն Թուրքիայի հետ: Հույս ունենք` Ռուսաստանի աջակցությամբ կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Ինտենսիվ խոսակցություն է գնում Ադրբեջանի հետ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ: Այս համատեքստում նույնպես ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից: ՌԴ-ն նաև շատ մոտ գործընկեր է Ադրբեջանի համար նույնպես, կարծում եմ՝ դա հնարավորություն է բացում: Ցանկանում եմ ընդգծել նաև ՌԴ դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ:

Մեր տարածաշրջանում անվտանգային գլխավոր մտահոգություններն ինչո՞ւմ են կայանում: Սա մտահոգում է մեզ: Կան ուժեր, որոնք կարծում են` Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանում հանդիսանում է անվտանգության առանցքային գործոն, - համենայն դեպս նման ընկալում առկա է Հայաստանի Հանրապետությունում, դա հաստատվում է այն հարաբերություններով և պայմանագրերով, որոնք գործում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև, - ՌԴ-ն շատ է զբաղված ուկրաինական թեմայով, և դա կարելի է օգտագործել որպես հարմար առիթ` իրավիճակի ապակայունացման համար: Կարող է զվարճալի թվալ, սակայն կա իրավիճակ, երբ կան ուժեր, որոնք մեծ էներգիա են ծախսում, որպեսզի Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես պրոարևմտյան կառավարությամբ պետություն, իսկ Եվրոպայում և Արևմուտքում Հայաստանը ներկայացնել որպես խիստ պրոռուսական, և դա օգտագործել որպես գործոն` տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման համար:

Շատ ուրախ եմ, որ մենք այս հարցերի շուրջ գտնվում ենք սերտ երկխոսության մեջ մեր գործընկերների հետ` փորձելով պարզաբանել մեր դիրքորոշումները միջազգային օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ: Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես եղել, այնպես էլ մնում են ու պետք է լինեն դաշնակցային, ռազմավարական: Հույս ունենք, որ այդ գործոնը կլինի առանցքային մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության համար:

Ցանկանում եմ իմ ելույթն ավարտել մի փոքր ոչ սովորական մտքով: Չեմ կարող ասել, որ համոզված եմ դրանում, բայց ունեմ տպավորություն, որ պետությունները, աշխարհի բոլոր կառավարություններն՝ առանց բացառության, ցանկանում են խաղաղություն և կայունություն: Խնդիրը նրանում է, որ յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը խաղաղության և կայունության մասին: Փաստացի, բոլոր պատերազմները, հակամարտությունները տեղի են ունենում ինչի՞ համար, ինչպիսի՞ նպատակ ունեն այդ հակամարտություններն ու պատերազմները: Վերջնական նպատակը խաղաղությունն է, քանի որ բոլորը պայքարում են խաղաղության համար, բոլորը ցանկանում են խաղաղություն, կայունություն, և գլխավոր խնդիրը դրանում է: Յուրաքանչյուրն ունի խաղաղության և կայունության իր պատկերացումը, և մեր նպատակն ու խնդիրն է, ցավոք, երբեմն անլուծելի խնդիր, ինչ-որ կերպ մոտեցնել մեր պատկերացումները: Գլխավոր խաղացողների համար, իհարկե, առավել դժվար է մոտեցնել պատկերացումները խաղաղության և կայունության բանաձևերի շուրջ, որոնց վրա պետք է հիմնվի խաղաղությունն ու կայունությունը:

Վերջին տարիների շատ տարածված է այս ձևակերպումը` բազմաբևեռություն: Կարծես սրանում ևս կա շատ մոտ կոնսենսուս, բայց խնդիրը նրանում է, որ բազմաբևեռությունը ևս յուրաքանչյուրը հասկանում է յուրովի և այստեղ ևս պետք է փորձել մոտեցնել դիրքորոշումներն ու պոտենցիալ բազմաբևեռության պատկերացումները: Շնորհակալություն ուշադրության համար»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է ֆորումը վարող լրագրող Իլյա Դորոնովի հարցերին:

Հարց – Պարոն վարչապետ, Հայաստանն այն երկիրն է, որը գիտի ինչ է էներգետիկ ճգնաժամը, առևտրային ճգնաժամը: 1990-ական թվականներին այդ ամենը վերապրել եք որպես երկիր: Բայց այժմ ձեզ մոտ տեղի է ունենում Ռուսաստանի հետ ինտենսիվ հարաբերությունների ուժեղացում: Վերջին մի քանի շաբաթներին Դուք Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ շփվել եք մի քանի անգամ, եկել եք Վլադիվոստոկ` ֆորումին մասնակցելու, իսկ չե՞ք վախենում, որ կընկնեք պատժամիջոցների տակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ` վախենալը ոչ այնքան օգտակար դիրքորոշում է, պետք է աշխատել, ինչպես ասացի, կառավարել այն մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս և փորձել ոչ միայն նկատել այն հնարավորությունները, որոնք բացվում են, այլ նաև աշխատել, որպեսզի նոր հնարավորություններ բացվեն: Իհարկե, մենք ևս մտահոգված ենք առևտրային, էներգետիկ անվտանգությամբ: Պետք է ասել, որ մեզ մոտ ևս մեծ գնաճ է և այն ուղիղ ազդում է մեր երկրի սոցիալական վիճակի վրա, բայց, ընդհանուր առմամբ, իրավիճակը կառավարելի է: Խնդիր կա, բայց մենք չունենք ճգնաժամային իրավիճակ:

Ցանկանում եմ ընդգծել, որ դա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է: Հատկապես տարվա առաջին կիսամյակում բոլորն ունեին մեծ մտահոգություններ, և մենք ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլ նաև երկկողմ ֆորմատով շատ ինտենսիվ շփվել ենք, բարձրացրել հարցեր: Պետք է ասեմ, որ տպավորված եմ այն օպերատիվությամբ, թե ինչպես են և՛ Վլադիմիր Վլադիմիրին, և՛ Միխայիլ Վլադիմիրին արձագանքում այն հարցերին և խնդրանքներին, որոնք բարձրացվել են հայկական կողմից: Սա շատ կարևոր գործընկերություն է:

Ես վստահ չեմ, որ Հայաստանի բոլոր բնակիչները գիտեն այս նյուանսները, չնայած նրան, որ այդ մասին մշտապես խոսում ենք, բայց դա իսկապես շատ կարևոր է: Մենք հենց նոր խոսում էինք տարբեր ուղղություններով ցորենի տեղափոխման մասին, բայց պետք է ընդգծեմ, որ շնորհիվ այն որոշումների, որոնք ընդունվել են Ռուսաստանի նախագահի, կառավարության կողմից` մեզ հաջողվել է այդ մարտահրավերները կառավարել միասին: Մեզ համար միայնակ շատ դժվար կլիներ զբաղվել դրանով»:

Այնուհետև ի պատասխան լրագրողի հարցի` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դեպի Հայաստան ՌԴ քաղաքացիների հոսքին: «Բազմաթիվ մարդիկ պարզապես եկել են Հայաստան, քանի որ մարդկանց անհրաժեշտ է ստանալ աշխատավարձեր, որովհետև նրանք փաստացի գտնվելով Ռուսաստանում, աշխատում են Արևմուտքի հետ: Ֆինանսական փոխանցումների հետ կապված խնդիրների պատճառով նրանք այժմ տեղափոխվել են Հայաստան:

Իմ ելույթում ես փորձեցի ներկայացնել մեր տեսակետը: Հույս ունեմ, որ դա Ռուսաստանում ընկալվում է որպես ԵԱՏՄ-ում տեղաշարժ, քանզի ԵԱՏՄ-ն հենց դրա համար էլ ստեղծվել է, որպեսզի տեղի ունենա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, ինչը և այժմ մենք տեսնում ենք իրականում:

Վլադիմիր Վլադիմիրին այդ մասին ասաց, որ ինքը զգուշացրել է ապագա որոշ խնդիրների մասին, որոնք կարող են ի հայտ գալ այն գործարարների համար, որոնք աշխատում են Արևմուտքում, բայց կարծում եմ` Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է հենց այդպիսի իրավիճակների համար, որպեսզի մեր երկրների տնտեսությունները լինեն ավելի ճկուն: Արդարության համար պետք է ասել, որ հունվար-փետրվարին մեզ մոտ արդեն նկատվում էր տնտեսական բարձր աճ, բայց մարտին արդեն ի հայտ եկան խնդիրներ և մտահոգություններ:

Իհարկե, մարդիկ, որոնք ժամանեցին Հայաստան, շատ լավ օգնեցին, և մենք շատ ուրախ ենք: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ, քանի որ կան նաև ոլորտներ, որոնք կարելի է միասին զարգացնել: Այժմ ի հայտ է եկել ռուսական տարածաշրջանների` հայ գործընկերների հետ աշխատելու լավ դինամիկա:

Դուք հարցրեցիք հնարավոր պատժամիջոցների մասին, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հարցի վրա. եթե թեորեապես Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ` դա ձեռնտու չի լինի Ռուսաստանին: Ի՞նչ ենք առաջարկում. մենք առաջարկում ենք համագործակցել գրագետ և օգտագործել այն հնարավորությունները, որոնք այժմ բացվել են և նկատել նաև այն մարտահրավերները, որոնք ոչ միայն առնչվում են Ռուսաստանին, այլ նաև ԵԱՏՄ-ին, մեր համագործակցությանը, որպեսզի կառավարենք և ինչ-որ կերպ չեզոքացնենք այդ մարտահրավերները: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք ՌԴ այն քաղաքացիների համար, որոնք ժամանել են Հայաստան:

Երբ այս տարվա առաջին կիսամյակում քննարկում էինք` մեր ռուս գործընկերների ուշադրությունը հրավիրեցի հետևյալի վրա: Եթե նրանք տեղափոխվում են Հայաստան` նրանք մնում են Եվրասիական տնտեսական միությունում և հնարավորությունը, որ կվերադառնան Ռուսաստան՝ Հայաստանից մի քանի անգամ ավելի է, քան այն, որ նրանք աշխատեն Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում: Նախկինում շատ ռուս զբոսաշրջիկներ արձակուրդներին ժամանում էին Հայաստան, այժմ արձակուրդին ժամանում են Ռուսաստան:

Ներկայումս մենք մեծ խնդիր ունենք անշարժ գույքի հետ, քանի որ Հայաստանում անշարժ գույքի գները բարձրանում են, վարձով բնակարնների գները ևս աճում են: Դա խնդիր է, բայց այն ստեղծում է նոր հնարավորություններ: Եթե չեմ սխալվում, այս տարի արդեն շինարարության ոլորտում ունենք 13 տոկոս աճ: Ռուսական բիզնեսը ևս հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու այդ ոլորտում:

Հնարավոր տնտեսական խնդիրների համատեքստում շատ կարևոր է՝ չնայած նրան, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք ՌԴ-ի հետ, միջազգային վարկանիշային գործակալությունները վերահաստատում են Հայաստանի Հանրապետության բարձր վարկանիշը: Ռուսաստանցի գործարարների ուշադրությունն եմ ցանկանում հրավիրել, որ Հայաստանը հիանալի առաջխաղացում է արձանագրում ազատ տնտեսություն ունեցող պետությունների վարկանիշային աղյուսակում, և այս համատեքստում, մենք ունենք նոր հավակնություններ և հույս ունենք, որ համաշխարհային մասշտաբով վարկանիշային աղյուսակում կհայտնվենք լավագույն տասնյակում:

Ունենք շատ լավ հնարավորություններ, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը լինի էլ ավելի բարձր մակարդակի, չնայած նրան, որ Ռուսաստանը մշտապես, վերջին 30 տարիների ընթացքում եղել է Հայաստանի թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերը: Շատ կարևոր է, որ այժմ հնարավորություն է ստեղծվել փոխել նաև տնտեսական համագործակցության որակը»:

 

Դիտումների քանակ250
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. ՀՀ վարչապետի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին 12:0907 Սեպ, 2022 Ժամանակները հեշտ չեն մեր տարածաշրջանի համար ևս. ՀՀ վարչապետի ելույթը Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին Քաղաքականություն
  • ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ 19:0406 Սեպ, 2022 ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վլադիվոստոկ Քաղաքականություն
  • ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին 18:3704 Սեպ, 2022 ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ 22:5023 Օգս, 2026
  • Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 21:0723 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր 20:2223 Օգս, 2026
  • «Չենք ուզում, որ Հայաստանի հաշվին սփյուռքը ուժեղանա կամ մեծանա» | Հարցազրույց Զարեհ Սինանյանի հետ 19:5123 Օգս, 2026
  • Գայի պողոտայում այրվել է ավտոմեքենա 19:2023 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 23.08.2026 19:0423 Օգս, 2026
  • Շենավանում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը բնակավայրի հարակից տներ 18:4723 Օգս, 2026
  • ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից 18:1723 Օգս, 2026
  • ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 17:2623 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է 16:1023 Օգս, 2026
  • Ծանրամարտի պատանիների ու մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի երկու մասնակից 14:3923 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 14:0623 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 12:4623 Օգս, 2026
  • Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ 12:2123 Օգս, 2026
  • Տավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել է 11:3823 Օգս, 2026
  • Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը 10:4723 Օգս, 2026
  • Ստեփանավանում այրվել է վագոն-տնակ․ կա զոհ 10:2823 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում օգոստոսի 23-ին 10:1623 Օգս, 2026
  • Վահան Թոփչյան. գծանկարի լեզվով 09:0023 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ. Convergences-ի երևանյան հանդիպումները 08:0323 Օգս, 2026
  • «Կոնվերս բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 551 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0623 Օգս, 2026
  • Հայկական գրավոր ժառանգությունը՝ WorldCat հարթակում 00:5423 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ը 00:5223 Օգս, 2026
  • Պուտինը հասարակությանը միասնության կոչ է արել 00:3323 Օգս, 2026
  • 2026-ի ընթացքում պետությունը սոցիալական կրեդիտների շրջանակում վերադարձրել է 6 մլրդ դրամ. ՊԵԿ 00:1523 Օգս, 2026
  • Հափշտակության սխեմա՝ արտասահմանյան բանկոմատի աղբամանից մինչև ՀՀ ընկերությունների հաշիվներ. ՔԿ 23:5722 Օգս, 2026
  • Հանուն Իսրայելի ԱՄՆ-ն անտեսել է տարածաշրջանում իր դաշնակիցների շահերը. Ղալիբաֆ 23:3922 Օգս, 2026
  • Զելենսկին և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը 23:2122 Օգս, 2026
  • Փրկարար ծառայությունը զգուշացնում է․ օգոստոսի 22-27-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 23:1322 Օգս, 2026
  • Վարչաֆեստի մրցանակաբաշխության արարողությունը․ Նիկոլ Փաշինյան 22:4722 Օգս, 2026
  • Քաջարանը՝ 68 տարեկան․ բացվել է 120 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզը 22:2422 Օգս, 2026
  • Լավագույն 20 խումբը Sevan Festival City-ում. ովքեր են «Վարչաֆեստ»-ի մրցանակի հավակնողները 22:0022 Օգս, 2026
  • Աթենա Մանուկյանը՝ Ճամբարակի «Ֆեստիվառի» մեծ երեկոյի հատուկ հյուրը 21:3222 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Մրցանակային ֆոնդը՝ 10 մլն դրամ. «Վարչաֆեստը» կավարտվի «Վարչաբենդ»-ի ելույթով 21:0022 Օգս, 2026
  • Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի պաշտպանության հետ կապված հարցեր 20:5822 Օգս, 2026
  • Ավտովթաար Դիլիջան-Վանաձոր ճանապարհին․ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին 20:5222 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 22.08.2026 20:3422 Օգս, 2026
  • Սիբիհան Կիևում ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին 20:2222 Օգս, 2026
  • Մեկնարկել է «Վարչաֆեստի» մրցութային ծրագիրը 20:0622 Օգս, 2026
  • ԵՄ-ն դատապարտել է Արևմտյան ափում հրեական բնակավայրերի կառուցումը 19:5822 Օգս, 2026
  • Վլադիմիր Պուտինը ռազմաճակատում և թիկունքում միասնության կոչ է արել 19:4322 Օգս, 2026
  • «Տարերք»-ը՝ հայրենադարձության պատճառ 19:2422 Օգս, 2026
  • Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը 18:5922 Օգս, 2026
  • Արժեքավոր գտածոներ՝ Երվանդաշատի պեղավայրից 18:4222 Օգս, 2026
  • Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ 18:1922 Օգս, 2026
  • Քննիչների կողմից ոստիկանին դաժան ծեծի ենթարկելու լուրը կեղծ և մտացածին զրպարտություն է. ՔԿ 17:5722 Օգս, 2026
  • Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել 17:4822 Օգս, 2026
  • Ակադեմիական քաղաքի տարածքում հնագույն բնակավայր է հայտնաբերվել 17:3722 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն 17:1822 Օգս, 2026
  • Որոշ երկրներ հետաքրքրություն են հայտնել միանալու Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրին 17:1222 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | 200-ից ավելի երաժիշտներ «Սևան ֆեստիվալ սիթի»-ում. ընթանում է «Վարչաֆեստը» |22.08.2026 17:0022 Օգս, 2026
  • Հայ գերիների ազատ արձակումը կնպաստեր խաղաղության գործընթացին. The Washington Times 16:5522 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների տարբերակը չի բացառվում. Թրամփ 16:4722 Օգս, 2026
  • Զելենսկին հայտնել է Ռուսաստանի տարածքում տարբեր օբյեկտների խոցման մասին 16:2422 Օգս, 2026
  • Տնտեսագիտական համալսարանը դպրոցներում կանցկացնի ֆինանսական գրագիտության դասընթացներ 16:0322 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի տարբեր շրջանների 15:4422 Օգս, 2026
  • Լենուղու՝ փլուզման ենթակա բազմաբնակարան շենքն ապամոնտաժում են 15:3222 Օգս, 2026
  • Բնությունն աղբավայր մի՛ սարքեք 15:0622 Օգս, 2026
  • Ուկրաինական ուժերն առաջին անգամ թիրախավորել են «Օզոն» ընկերության ենթակառուցվածքը 14:4422 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 14:0422 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նպատակը անկախ պետությունների դեմ ամերիկյան ինքնիշխանության տարածումն է. Բաղաեի 13:4422 Օգս, 2026
  • ՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու կառավարության տրամադրած աջակցությունից․ ԱԳՆ 13:1622 Օգս, 2026
  • Ալավերդիում ապօրինի մասնավորեցված 6 մանկապարտեզները համայնքին վերադարձնելու նպատակով դատախազությունը հայցեր կներկայացնի դատարան 13:0322 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | 2026-31-թթ ակնկալվում է 2 մլրդ դոլարի ապօրինի գույքի վերադարձ. Գլխավոր դատախազ 13:0022 Օգս, 2026
  • Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը չի բացառում ռազմական գործողությունների տարբերակը. Թրամփ 12:5422 Օգս, 2026
  • Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:4322 Օգս, 2026
  • Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում է՝ քննարկելու պաշտպանական և էներգետիկ համագործակցությունը 12:2222 Օգս, 2026
  • Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 7,5 հա մակերեսով 2 հողատարածք․ դատախազություն 11:5622 Օգս, 2026
  • Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները 11:4422 Օգս, 2026
  • «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի հաղթողները հայտնի կլինեն այսօր՝ օգոստոսի 22-ին 11:3522 Օգս, 2026
  • Ռուսաստանից Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հերթական բեռը կուղարկվի Հայաստան 11:3122 Օգս, 2026
  • Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել․ ՔԿ-ն հերքում է կեղծ լուրերը 11:2722 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ 11:1622 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի և Կանադայի առևտրային բանակցությունները ձախողվել են. Վաշինգտոնը նոր մաքսատուրքեր է սահմանել 11:0722 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը այցելել է բանակային դիրքեր 10:5322 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանում 10:0622 Օգս, 2026
  • Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշները․ փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման 09:5722 Օգս, 2026
  • Մթնոլորտային օդում փոշու բարձր պարունակություն՝ 4 քաղաքում 09:4522 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ 09:2722 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Ռանչպար բնակավայրում բռնկված հրդեհը 09:1022 Օգս, 2026
  • Մհեր Գրիգորյանին արձակուրդ է տրամադրվել 08:5722 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4222 Օգս, 2026
  • Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության պայքարում 08:2322 Օգս, 2026
  • Եզակի հետազոտություններ՝ նորաբաց ախտորոշիչ կենտրոնում 00:5122 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատությունների դիմորդների 00:3822 Օգս, 2026
  • Ինչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները 00:0922 Օգս, 2026
  • Երկխոսություն տեքստիլի շուրջ. միջազգային ցուցահանդես՝ Դիլիջանում 00:0322 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանները. ՇՄՆ-ի հորդորը 23:4221 Օգս, 2026
  • Միայն Հերացի համալսարանական հիվանդանոցն ինքնագլորներից վնասվելու 23 դեպք է արձանագրել 23:2721 Օգս, 2026
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանում օդի որակի բարելավմանը 23:1821 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 21. 2026 23:0921 Օգս, 2026
  • ԱՄՆ-ի հետ պատերազմն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է. Իրանի նախագահ 23:0021 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն 22:5221 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նոր ֆեյք սերիալ է նկարում. ՔՊ պատգամավորը՝ դեֆոլտի հավանականության մասին 22:4221 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել 22:1521 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները․ ՆԳՆ 22:0621 Օգս, 2026
  • Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր 22:0021 Օգս, 2026
  • Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն 21:5121 Օգս, 2026
  • Պատրաստվում ենք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 21:4321 Օգս, 2026
  • Հայաստանն ու Հարավային Սուդանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 21:3921 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015