• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիայում գյուլենականների դեմ 10 տարում իրականացվել է ավելի քան 72.000 գործողություն. «Հարևաններ» Թուրքիայում գյուլենականների դեմ 10... 20:35
ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ 16 հազար մարդ քրեական վերահսկողության տակ է ԵԽ զեկույց. ՀՀ-ում մոտ... 19:41
Բաց հարթակ. 3 միավորները քաղաքական հանգուցյալներ են, ղեկավարները՝ քաղաքական դիակներ. Սաֆարյան Բաց հարթակ. 3 միավորները... 18:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 30․10․2020 (օր 34-րդ)
Լեռնային Ղարաբաղ
00:4031 Հոկ, 2020

Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 30․10․2020 (օր 34-րդ)

1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի, 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 20-ի, 21-ի , 22-ի, 23-ի, 24-ի, 25-ի , 26-ի, 27-ի, 28-ի, 29-ի դեպքերի քրոնիկոնը:

Ժնևում  Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

Ժնևում ավարտվել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։ Այն տևել է վեց ժամ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այլ մանրամասներ խոսնակը դեռ չի հայտնել: 

Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել ու նշել․ «Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, այլ նաև պարզվել է, որ անտառներում թե՛ ցերեկային, թե՛ գիշերային ժամերին զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ:
 
Այսինքն՝ զանգվածային ոչնչացման բնույթի այս զինատեսակը ներկայում ադրբեջանական զինված ուժերի կողմից օգտագործվում է շրջակա միջավայրի ու նաև քաղաքացիական բնակիչների դեմ: Դրա կիրառությունը նման պայմաններում միջազգային իրավունքի ակնհայտ արգելքների ներքո է»:

Մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ. Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան՝ ավելի վաղ, քան սովորաբար, Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են նախաձեռնել մի քանի ուղղություններով։ Այդ մասին ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակի ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ:Հովհաննիսյանն ասաց, որ ողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս։ Նա ընդգծել է, որ մի քանի բարձունքների ուղղությամբ մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվել են, և այս ուղղությամբ հստակ որևէ բան նշել այս պահին չի կարող։

Ադրբեջանցիները թող մտածեն՝ ինչպես են հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո նրա թոռների հետ ապրելու Արցախում. Հովհաննիսյան

Կապանում, այո՛, մարտական գործողություններ եղել են, հակառակորդը հրետանային միջոցներից կրակ է արձակել այս ուղղությամբ, և կան հետևանքներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չունի: ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ուսումնասիրվում է հակառակորդի կողմից ֆոսֆորային արկեր կիրառելու հանգամանքը: Հովհաննիսյանը ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների և արգելված զինատեսակների կիրառման փաստի վրա:  

Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավորվել 6 խաղաղ բնակիչ. ԱՀ ՄԻՊ

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, 6 խաղաղ բնակիչ վիրավոր են՝ գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է դիտմամբ թիրախավորել քաղաքացիական տարածքներն ու բնակչությանը։

Ադրբեջանական զինապահեստների ոչնչացման «հրավառությունը». նոր տեսանյութ

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը կիսվել է ադրբեջանական զինտեխնիկայի ոչնչացման «հրավառությունը» ցույց տվող՝ համացանցում տարածված տեսանյութով:

Կանանց առաջին վաշտի մարզումները

«Զինուժ մեդիան» ներկայացրել է տեսանյութ կանանց առաջին վաշտի մարզումների մասին:

Խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է

Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացումը

Տեսանյութ

Հակառակորդի կորուստները. 30.10.2020 13։00

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել են ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

ԱՀ ՊԲ-ն ներկայացրել է գերեվարված իսլամիստ-ահաբեկչի հարցաքննությունը

Տեսանյութ

Քարինտակից արևելք ընկած մեկ-երկու գյուղից ադրբեջանական դիվերսանտները մաքրվել են. Հովհաննիսյան

Քարինտակ գյուղից արևելք ընկած մեկ-երկու գյուղից մաքրվել են ադրբեջանական դիվերսանտները։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հակառակորդի զինամթերքի ոչնչացումը

Տեսանյութ

Հյուսիսում թշնամին հետ է շպրտվել՝ թողնելով տասնյակ դիակներ. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանն այս գիշեր մահացել է. ՄԻՊ

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը։ Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին»,- գրել է ՄԻՊ-ը:

Գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են մեծ քանակությամբ զինամթերք և մարդկային ուժ. ԱՀ ՊՆ

Ամբողջ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման և կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել են մեծ քանակությամբ թշնամական զինամթերք և մարդկային ուժ: Կեսգիշերից հետո հակառակորդի ուժերը փորձել են նոր հարձակում ձեռնարկել հարավարևելյան ուղղությամբ, որը կասեցվել է բանակային ստորաբաժանումների կողմից: Թշնամական ուժերը հաջողության հասնելու փորձեր են ձեռնարկել նաև ճակատային գծի հյուսիսային հատվածում, որը նույնպես կասեցվել է: Այստեղ ևս թշնամական ուժերը կրել են լուրջ կորուստներ: Հակառակորդը շարունակել է թիրախավորել նաև խաղաղ բնակավայրերը: Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են՝ առավոտյան հայտնել են ԱՀ ՊՆ-ից։

 

Հեղինակ`Նարե Ոսկանյան
Դիտումների քանակ248
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ) 00:2630 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 29․10․2020 (օր 33-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) 00:3329 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 28․10․2020 (օր 32-րդ) Լեռնային Ղարաբաղ
  • Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ) 00:4428 Հոկ, 2020 Ադրբեջանի ռազմական ագրեսիան․ քրոնիկոն․ 27․10․2020 (օր 31-րդ) Լեռնային Ղարաբաղ
Հիմա եթերում
Լրահոս
  • Համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր են բացահայտել 15:0517 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | 2025-ին ՀՀ-ում 605 մլն դոլարի օտարերկյա ուղղակի ներդրում է արվել | 17.07.2026 15:0017 Հլս, 2026
  • «Ամիօ բանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 129 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:5417 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը 14:4217 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:3117 Հլս, 2026
  • Շատիվանք վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է 14:2017 Հլս, 2026
  • Հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1017 Հլս, 2026
  • Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները 13:5817 Հլս, 2026
  • Թրամփը հայտարարել է ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին 13:4717 Հլս, 2026
  • Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 13:3617 Հլս, 2026
  • ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ 13:2417 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ 13:1317 Հլս, 2026
  • Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան 13:1317 Հլս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները 13:0217 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |Լեփ-լեցուն դահլիճները ապագայի նկատմամբ համոզվածության նշան են. վարչապետ| 17.07.2026 13:0017 Հլս, 2026
  • Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարի և նրան օժանդակած 2 անձի՝ փողերի լվացմանն առնչվող գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան 12:5017 Հլս, 2026
  • Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը 12:3817 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան 12:2817 Հլս, 2026
  • Միկրոէլեկտրոնիկայի բնագավառում հրաշալի նորություններ ունենք. Հակոբ Արշակյան 12:1517 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, կան հոսպիտալացվածներ. ՀՀ ԱՆ 12:0217 Հլս, 2026
  • Ֆրանսիան 400 տարի անց վավերացրել է Նիդերլանդների հետ Կարիբյան կղզու սահմանի սահմանազատման պայմանագիրը 11:5517 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է 11:4117 Հլս, 2026
  • Վրաստանը խորացնում է հարաբերությունները հարևանների հետ. Կոբախիձե 11:2917 Հլս, 2026
  • Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում 11:1617 Հլս, 2026
  • Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 17-ի դրությամբ 20․3°C է 11:0517 Հլս, 2026
  • GAIFF Pro հարթակը հայտարարել է այս տարվա մրցանակակիրներին 10:5617 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր 10:4217 Հլս, 2026
  • ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները 10:2417 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի նավահանգստում հինգ կամուրջ է ոչնչացվել 10:2217 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Պետությունը աջակցում է հակամարտության գոտիներից հայերի տեղափոխմանը | 17.07.2026 10:0017 Հլս, 2026
  • Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 09:1917 Հլս, 2026
  • Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին 08:4417 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2317 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0517 Հլս, 2026
  • Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելո COP17-ին 00:5917 Հլս, 2026
  • Սիմոն Աբգարյանը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր 00:4117 Հլս, 2026
  • Քննարկվել են հայ-բուլղարական մշակութային համագործակցության ամրապնդման հնարավորությունները 00:3017 Հլս, 2026
  • Ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով 00:1917 Հլս, 2026
  • Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել դադարեցնել բախումները 23:4616 Հլս, 2026
  • 2027-ի հուլիսին Արագածոտնի մարզի Կարին գյուղը կունենա նոր կրթահամալիր 23:2716 Հլս, 2026
  • Հայրենադարձության դիմումները շատացել են. 75%-ը Ռուսաստանից են 23:0116 Հլս, 2026
  • Մհեր Գրիգորյանն արձակուրդում կգտնվի 22:4216 Հլս, 2026
  • Հարցազրույց Արփինե Հովհաննիսյանի հետ 22:2016 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «TRIPP+»-ը TRIPP զարգացման ընկերության հետ ունի շատ անուղղակի կապ. Միրզոյան 22:0016 Հլս, 2026
  • «Շուրջ 600 նոր մասնագետ՝ ագրոպարենային ոլորտի համար» 21:4216 Հլս, 2026
  • Գործարկվել է CBD COP17-ի պաշտոնական կայքը 21:2916 Հլս, 2026
  • Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ Նիկոլ Փաշինյան 21:1916 Հլս, 2026
  • Առաջին ձայները. կոխլեար իմպլանտացիա՝ 7-ամսականում 20:5816 Հլս, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ 20:5416 Հլս, 2026
  • ԱԲ-ի կիրառումը երեխաների շրջանում աճում է. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունը 20:5116 Հլս, 2026
  • Ամերիկյան կողմը «ԹՐԻՓՓ պլյուս»-ը ստեղծել է ներդրումներ ներգրավելու համար. ԱԳ նախարար 20:4816 Հլս, 2026
  • Թեհրանը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է արել արգելել ԱՄՆ-ին իրենց տարածքներից հարվածել Իրանին 20:4416 Հլս, 2026
  • Յուլիս 16-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4116 Հլս, 2026
  • Գույների ճկունությունը «Սիրո պարը» ցուցահանդեսում 20:3816 Հլս, 2026
  • ԿԼ. «Փյունիկը» Հանրապետականում կընդունի «Մարսաշլոկին» 20:3416 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 16.07.2026 20:3116 Հլս, 2026
  • «ՄԱԿ-80» նախաձեռնության շրջանակներում աշխատանքային խմբի հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է գլխավոր քարտուղարի զեկույցների վերանայմանը 20:2616 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է Մոսկվայի համար. ՌԴ ԱԳՆ 20:2116 Հլս, 2026
  • Կավելաշվիլին ու Բերդիմուհամեդովը քննարկել են տրանսպորտային ուղիների զարգացման հարցեր 20:1716 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 16. 2026 20:1316 Հլս, 2026
  • Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ 20:0816 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը 20:0616 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն 20:0316 Հլս, 2026
  • ԿԼ. «Ալաշկերտը» արտագնա հանդիպում կանցկացնի Ղազախստանում 19:5816 Հլս, 2026
  • Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն ավելի քան քառապատկվել են 19:5316 Հլս, 2026
  • Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում 19:4616 Հլս, 2026
  • Համատիրությունների առաջին ատեստավորման արդյունքը 19:3816 Հլս, 2026
  • Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 19:3216 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել 19:2216 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ՀՀ առաջնահերթություններից են. Վահագն Խաչատուրյան 19:1616 Հլս, 2026
  • Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին 19:0916 Հլս, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել «Անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգը և պայմանները սահմանելու մասին» ԱՍՀ նախարարի հրամանի նախագիծը 19:0116 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | «Արարատցեմենտը» իրականացրել է ապօրինի ընդերքօգտագործում. հաղորդում է ներկայացվել ՔԿ 19:0016 Հլս, 2026
  • Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 18:5416 Հլս, 2026
  • Հայաստանում արհեստական բանականության տեխնիկական հնարավորությունների հզորացման նպատակով Կառավարությունը գումար է հատկացրել 18:4316 Հլս, 2026
  • Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը 18:3616 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Ունա Բաքլին կարևորել են ՀՀ-ի և Իռլանդիայի փոխգործակցության ընդլայնումը 18:2916 Հլս, 2026
  • Առավել հստակ և կիրառելի ձևաթղթային կարգավորումներ՝ անհատական բնակելի տների կառուցման պարզ դեպքերի համար 18:2416 Հլս, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր 18:1916 Հլս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտության տարածումը շարունակում է լուրջ սպառնալիք մնալ. Ֆիդան 18:1316 Հլս, 2026
  • Այգավան գյուղում մարզադահլիճ կկառուցվի 18:0616 Հլս, 2026
  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները 17:5916 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները 17:5316 Հլս, 2026
  • Իրանն ԱՄՆ-ի հետ գոյաբանական պատերազմ է մղում. Ղալիբաֆ 17:4616 Հլս, 2026
  • Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել 17:3716 Հլս, 2026
  • Գետահովիտում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել 17:2316 Հլս, 2026
  • Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը 17:1416 Հլս, 2026
  • Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել 17:0316 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 / ԱՄՆ-ը չի պատրաստվում իշխանափոխության համար ցամաքային զորքեր ուղարկել Իրան. Վենս 17:0016 Հլս, 2026
  • ՀՀ նախագահը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձր է գնահատել նախարարության բարեփոխումները 16:5916 Հլս, 2026
  • Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 16:5216 Հլս, 2026
  • 9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար 16:4116 Հլս, 2026
  • ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության հետ. ԱԽ քարտուղար 16:2916 Հլս, 2026
  • Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին 16:1816 Հլս, 2026
  • Կապահովվի Հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի կառուցումը 16:0616 Հլս, 2026
  • ԱՄՆ նախագահը հանձնարարել է բրազիլական ապրանքների մեծ մասի համար 25 տոկոս մաքսատուրք սահմանել. Ռուբիո 15:5716 Հլս, 2026
  • Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ 15:4416 Հլս, 2026
  • Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը 15:2916 Հլս, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանը և Ռեժի Ֆրոդենը քննարկել են ֆրանսիական շուկա Carrefour ցանցի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները 15:1816 Հլս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարը քննարկել են համագործակցության հետագա ուղղությունները 15:0816 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015