Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Վոլոդյա Սամվելի Մուրադյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հունվարի 24-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում:
Աշխատանքային գործունեություն
2024-2026 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ.
2021-2024 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ.
2017-2021 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ.
2015-2017 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ.
2014-2015 թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ.
2013-2014 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ.
2009-2013 թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ։
2009 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: