ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական այցով ժամանել է Պեկին, որտեղ նրան դիմավորել են մեծ շուքով: Թրամփին ողջունել է Չինաստանի փոխնախագահը: Երկրի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները նախատեսվում են մայիսի 14-ին: Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն է Չինաստան վերջին ինը տարվա ընթացքում: Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները, առևտուրը, Իրանի շուրջ իրադրությունը, համաշխարհային խաղաղությունը:
Դոնալդ Թրամփին ուղեկցում են ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները: ԱՄՆ նախագահն այցից առաջ հայտարարել էր, որ կխնդրի Սի Ծինփինին բացել Չինաստանի շուկան ԱՄՆ ընկերությունների համար:
Պեկինը հայտարարել է, որ ողջունում է ԱՄՆ նախագահի այցը և ցանկանում է ընդլայնել գործակցությունն ու լուծել տարաձայնությունները:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան