Հովհաննես Սարգսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Հովհաննես Մելսիկի Սարգսյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի մարտի 16-ին Սյունիքի մարզի Ղափան քաղաքում:
Աշխատանքային գործունեություն
2017-2026 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ.
2014-2017 թթ․ - ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ.
2010-2014 թթ․ - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ.
2008-2010 թթ․ - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ։
2008 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը:
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: