• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Պատերազմի և խաղաղության թեմային ռեժիսորները սկսել են ավելի հաճախ անդրադառնալ. Վարդիկյան Բաց հարթակ․ Պատերազմի և... 20:47
Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» Օրակարգում «Հաճախացած բնական աղետներն են» 19:40
Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին
Հասարակություն
17:3211 Փտր, 2026

«Այո՛, կարող ենք. ինքնավստահությունը կարևոր արժեք է». Ժաննա Անդրեասյանը՝ գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «Կանայք գիտության մեջ՝ հավասար իրավունքներով, հավասար հնարավորություններով» խորագրով միջոցառմանը՝ նվիրված Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառման ընթացքում քննարկվել են գիտության ոլորտում կանանց և աղջիկների ներգրավվածությանը վերաբերող հարցեր, կազմակերպվել են պանելային քննարկումներ, աշխատարաններ և գիտական խաղեր տարբեր թիրախային խմբերի համար՝ դպրոցականներից մինչև երիտասարդ հետազոտողներ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ այլ բուհերի ռեկտորներ, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրությունը և շնորհակալություն հայտնել ԵՊՀ-ին նախաձեռնության համար։ Նա ընդգծել է, որ կանանց և աղջիկների ներգրավվածությունը գիտության մեջ պետք է դիտարկել որպես հետևողական և երկարաժամկետ քաղաքականություն։

Նախարարի խոսքով՝ գիտությունն ինքնաբացահայտման լավագույն հարթակներից մեկն է, միաժամանակ՝ պետության ռազմավարական առաջնահերթությունը։ Անդրադառնալով միջազգային միտումներին՝ նա նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին ոլորտային զեկույցը գիտության ոլորտում կանանց ներգրավվածության առումով արձանագրել է առաջընթաց, ինչպես նաև որոշ մտահոգիչ անհամամասնություններ։ Աշխարհում դպրոցն ավարտող երիտասարդ աղջիկներն ավելի հաճախ են շարունակում կրթությունը բուհերում՝ շուրջ 46%, մինչդեռ տղամարդկանց դեպքում այդ ցուցանիշը մոտ 40% է։ Դեռևս կան ոլորտներ, սակայն, որտեղ անհամամասնությունը զգալի է. օրինակ՝ բնական գիտությունների ուղղությամբ բուհերի շրջանավարտների միայն շուրջ 35%-ն են կանայք։ Նախարարի համոզմամբ՝ կան մասնագիտություններ, որոնցում աղջիկների մասնակցությունը դեռևս սահմանափակ է: Համաշխարհային մակարդակով յուրաքանչյուր երեք գիտնականներից միայն մեկն է կին։ Մասնավոր հատվածում այս ցուցանիշը նույնիսկ ավելի ցածր է՝ 45%-ից քիչ։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այստեղ անհրաժեշտ են առանձին գործիքակազմեր և նպատակային քաղաքականություններ։

Անդրադառնալով Հայաստանի իրավիճակին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին տարիներին Կառավարությունը զգալի ներդրումներ է կատարել գիտության ոլորտում։ 2018 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումն աճել է շուրջ 180%-ով։ Ներդրվել են նոր դրամաշնորհային ծրագրեր, այդ թվում՝ կին գիտնականների համար, ոլորտում իրականացվել են շուրջ 13 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ՝ հետազոտությունների համար ապահովելով ժամանակակից ենթակառուցվածքներ։ Գիտության ոլորտի բազային ֆինանսավորումն աճել է 105%- 300%։

Այս քաղաքականության արդյունքներից մեկը, ըստ նախարարի, կին գիտաշխատողների թվի աճն է։ Ներկայում բազային ֆինանսավորմամբ ընդգրկված 3761 գիտաշխատողների 53.6%-ը կանայք են, ինչը մոտ 1.7 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։

«Երիտասարդ կանանց շրջանում գիտության ոլորտը դառնում է ավելի գրավիչ: Հատկապես ոգևորիչ է նաև այն, որ մինչև 50 տարեկան գիտաշխատողների շրջանում կանանց մասնաբաժինը գերազանցում է 58%-ը։ Այդուհանդերձ, գիտական կազմակերպությունների ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածությունը դեռևս շուրջ 30% է։ Սա ցույց է տալիս, որ կարիերայի առաջխաղացման հարցում դեռ անելիքներ ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն անդրադարձել է նաև ինքնավստահության գործոնին՝ նշելով, որ կանայք հաճախ ավելի ինքնաքննադատ են իրենց հնարավորությունների գնահատման հարցում. «Երբ աշխատանք ենք առաջարկում կին թեկնածուներին, նրանց առաջին հարցը հաճախ լինում է՝ «Ես կկարողանա՞մ դա անել»։ Նման հարց տղամարդ թեկնածուները հազվադեպ են հնչեցնում։ Մենք պետք է կարողանանք միասին ասել՝ այո՛, կարող ենք։ Ինքնավստահությունը կարևոր արժեք է, որը պետք է ձևավորվի կրթական համակարգում՝ ամենավաղ տարիքից»։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2020 թվականից գործում է հատուկ ծրագիր՝ ուղղված կին գիտական ղեկավարների հմտությունների զարգացմանը։ Ծրագիրը նախատեսում է մինչև 36 ամիս տևողությամբ հետազոտական նախագծեր՝ 4-5 հոգուց բաղկացած խմբերով, պարտադիր միջազգային համագործակցությամբ և մինչև 45 միլիոն դրամ ֆինանսավորմամբ։ Ներկայում իրականացվում է 47 ծրագիր, որոնցից 42-ը՝ ԲՏՃՄ ուղղություններով։ Նրա դիտարկմամբ՝ ԲՏՃՄ ոլորտում գիտնականների ներգրավվածության ցուցանիշներն ամենահաջողներից են:

«Կարևոր է, որ այս ուղղությունը դարձնենք շարունակական քաղաքականություն։ Հատկապես ուզում եմ ընդգծել բնագիտական առարկաների ուսուցիչների պատրաստման ծրագիրը, որտեղ դիմողների և պետության կողմից գերակա ճանաչված ուղղություններով տրամադրվող կրթաթոշակային ծրագրից օգտվողների 67%-ը կանայք են։ Բացի այդ՝ առաջին կուրսեցիների շրջանում աղջիկները 63% են, ինչը 17%-ով գերազանցում է համաշխարհային ցուցանիշը։ Այս տվյալները ամուր հիմք են ստեղծում հետագա առաջընթացի և գիտահետազոտական ոլորտում ավելի մեծ արդյունքների համար»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հիշեցրել է նաև, որ վերջերս ընդունվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը, որը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի հետ միասին նոր հնարավորություններ է ստեղծում ոլորտի զարգացման համար։ Նրա խոսքով, սակայն, ցանկացած հնարավորություն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե գիտական համայնքը ակտիվորեն ներգրավվի և լիարժեք օգտվի առաջարկվող գործիքներից։

Այնուհետև տեղի է ունեցել պանելային քննարկում՝ «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների հավասար մասնակցությունը խթանող քաղաքականնություններ» խորագրով: Պանելային քննարկման ընթացքում նախարարը շեշտել է՝ պետական քաղաքականությունը միտված է կանանց և աղջիկների՝ գիտության ոլորտում ներգրավվածության մեծացմանը, թեև դեռևս պայմանները բավարար չեն, որպեսզի բնական միջավայրը նպաստի կանանց՝ գիտությամբ զբաղվելուն։ Նրա խոսքով՝ հանրային վարքը վերանայելու կարիք կա՝ չապամոտիվացնելու կանանց և աղջիկներին այս կամ այն բնագավառում դրսևորվելու, հետաքրքրություն ցուցաբերելու հարցում. «Կարծում եմ՝ պետության խնդիրն է առաջին հերթին վերլուծել իրավիճակը, ճիշտ գնահատականներ տալ և գործընկերների աջակցությամբ ներդնել գործիքակազմեր»:

Նա կարևորել է գիտությանը զուգահեռ նաև կենցաղավարությամբ զբաղվող կանանց մրցունակության բարձրացմանն ուղղված քաղաքականության մշակումը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ նշելով, որ փետրվարի 11-ը ոչ միայն օրացուցային նշանակալի օր է, այլև կարևոր հիշեցում առ այն, որ գիտությունը լիարժեք է դառնում այն ժամանակ, երբ կառուցվում է բոլորի ներուժի, ձայնի և գաղափարների հիման վրա՝ առանց որևէ խտրականության։

«Երևանի պետական համալսարանում հետևողականորեն ձևավորվում է միջավայր, որտեղ գնահատվում են տաղանդը, հետաքրքրասիրությունն ու աշխատասիրությունը՝ անկախ սեռից։ Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր աղջիկ ուսանող, յուրաքանչյուր երիտասարդ հետազոտող զգա՝ գիտությունը «իր տեղն» է, իսկ համալսարանը՝ հուսալի հարթակ՝ աճելու, փորձարկելու, ստեղծելու և գիտական ճանապարհ կառուցելու համար»,- նշել է ռեկտորը և հավելել, որ խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ են համակարգային լուծումներ՝ կրթական ծրագրերից մինչև ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային ընկալումների փոփոխություն։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը:

Միջոցառումը կազմակերպել է ԵՊՀ-ն՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։

Դիտումների քանակ50
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Նոր մասնագիտությունների առաջին շրջանավարտները 00:5713 Սեպ, 2026
  • Արմեն Սարգսյանի «Բացակայություններ»-ը՝ ընթերցողի սեղանին 00:4213 Սեպ, 2026
  • Պատրաստ ենք գործակցել BRICS-ի պետությունների հետ՝ հանուն տարածաշրջանային խաղաղության. Սի Ծինփին 00:2713 Սեպ, 2026
  • Ֆրանսիս Վեբեր՝ աշխարհահռչակ ֆիլմերի հայ սցենարիստը 00:1013 Սեպ, 2026
  • Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել 23:4512 Սեպ, 2026
  • Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կմ. հայտնի են Tour of Armenia-ի երրորդ մրցափուլի հաղթողները 23:2312 Սեպ, 2026
  • Բարձր վարձատրվող հեշտ աշխատանք են առաջարկում և գումար հափշտակում. 15 տուժող դիմել է իրավապահներին 22:5512 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 22:3512 Սեպ, 2026
  • Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գերմանիայում ՀՀ դեսպանություն 22:1212 Սեպ, 2026
  • Խնդիրներ հանրակրթության ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5012 Սեպ, 2026
  • ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով 21:2112 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայության ղեկավարությունն աշխատանքային այցով Տավուշում էր 21:0612 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ գործարարի դիմումով գործ՝ Օզի դեմ. ԱՄՆ պաշտոնյան հայտնի է հակահայ պնդումներով 21:0012 Սեպ, 2026
  • Հայաստանը՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում 20:5812 Սեպ, 2026
  • Առաջին օգնություն. գիտելիք, որը կարող է կյանք փրկել 20:5212 Սեպ, 2026
  • Օմանում տեղի կունենա Իրանի և տարածաշրջանի երկրների ղեկավարների հանդիպումը 20:4712 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.09.2026 20:3612 Սեպ, 2026
  • Կհայտարարվի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի մասին 20:2212 Սեպ, 2026
  • Մանկական օրթոպեդ-վնասվածքաբանները՝ տավուշցի երեխաներին հյուր 20:0812 Սեպ, 2026
  • Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը 19:5512 Սեպ, 2026
  • Պեղումներ Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցում. տնտեսական նշանակության հորեր ու թոնիր են հայտնաբերել 19:3812 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի հյուսիսում 44 մարդ Է տուժել ուղևորատար գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 19:2312 Սեպ, 2026
  • Թեհրանը չի խոնարհվելու. Փեզեշքիան 19:1112 Սեպ, 2026
  • ՌԴ ներկայացուցիչը կմասնակցի G20-ի հաջորդ գագաթնաժողովին. Reuters 18:4912 Սեպ, 2026
  • ՔՊ քաղաքական ժողովից հետո. վարչապետը տեսանյութ է հրապարակել 18:2812 Սեպ, 2026
  • ՌԴ-ի դեմ «դժոխային» պատժամիջոցները քվեարկության կդրվեն հաջորդ շաբաթ 18:1612 Սեպ, 2026
  • Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին 17:5912 Սեպ, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ քաղաքական ժողովը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 17:4112 Սեպ, 2026
  • 300 երիտասարդ միացել է «Կենսաբազմազանության դեսպաններ» ծրագրին՝ մասնակցելու COP17-ի աշխատանքներին 17:3612 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը մոտ ժամանակներս կարող է առևտրային գործարքի հասնել Կանադայի հետ. Թրամփ 17:1412 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Արևելք-Արևմուտք նավթամուղը՝ ԱԹՍ-ների թիրախում. Սաուդյան Արաբիան չի պատասխանի 17:0012 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքը միավորվում է Մեհմեդ Օզի դեմ 16:4612 Սեպ, 2026
  • Բուլղարիայի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվել 16:1812 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 15:5912 Սեպ, 2026
  • Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրա 15:4912 Սեպ, 2026
  • Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար 15:4112 Սեպ, 2026
  • Հուլիսին ՀՀ համախառն միջազգային պահուստների մակարդակը հասել է պատմական առավելագույնին՝ 6 մլրդ դոլար 15:2712 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է 15:0212 Սեպ, 2026
  • Չեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր» 14:5812 Սեպ, 2026
  • Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իրանը անկախ լինի. մենք չենք ընդունի դա. Փեզեշքիան 14:4112 Սեպ, 2026
  • Սևանի ափին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:2912 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը 14:1112 Սեպ, 2026
  • Զելենսկին խոստացել է հայելային պատասխան տալ ՌԴ կողմից Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածներին 13:5212 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 12-17-ը Արարատյան դաշտում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 13:3312 Սեպ, 2026
  • Իրաքի տարածքից արձակված ԱԹՍ-ները հարվածել են Սաուդյան Արաբիայում Արևելք-Արևմուտք նավթատարին 13:1912 Սեպ, 2026
  • Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները 13:0712 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | «Վարչապետի գավաթ»-ի հեծանվավազքի հաղթողներին կպարգևատրի օլիմպիական խաղերի չեմպիոնը 13:0012 Սեպ, 2026
  • Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար 12:3412 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 11:3212 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:2112 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը 11:1812 Սեպ, 2026
  • Հայաստանում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները 11:1512 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:0812 Սեպ, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի 5 բնակավայրերում 10:3012 Սեպ, 2026
  • Սևանի սեզոնի համարյա փակումը․ Նիկոլ Փաշինյան 10:0912 Սեպ, 2026
  • Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:5312 Սեպ, 2026
  • 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:3112 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը 09:2312 Սեպ, 2026
  • Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5112 Սեպ, 2026
  • Օրը սկսել ենք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:3312 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2412 Սեպ, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 310 մլն դրամի հարկ է վճարել 01:0012 Սեպ, 2026
  • Կիևը պատրաստ է հրադադար հաստատել ընդունելի պայմաններով, այլ ոչ թե վերջնագրերով. Բուդանով 00:4512 Սեպ, 2026
  • Ներկայացվել են «L’Œuvre d’Orient» կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և առաջիկա նախագծերը 00:1912 Սեպ, 2026
  • Կառավարության անդամների երդման տեքստը կփոխվի. գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական է 00:0412 Սեպ, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և ՀՀ վարչապետի՝ Հայաստան այցելության հրավերները 23:4411 Սեպ, 2026
  • ՀՀ-Լեհաստան ռազմատեխնիկական գործակցությունն ամրապնդվում է 23:1811 Սեպ, 2026
  • Մայր թատրոնի 105-րդ թատերաշրջանը կբացվի «Ռոմեո և Ջուլիետ»-ով 22:5911 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի մասնակիցներին 22:5111 Սեպ, 2026
  • Դատարանի անկախությունը թալանչու օգտին է ու ընդդեմ բռնաբարված երեխաների՞. վարչապետի հանձնարարականը 22:3011 Սեպ, 2026
  • Նոր սերնդի կենսաչափական անձնագրերը կփոխարինեն գործող փաստաթղթերին․ ՆԳ նախարար 22:1911 Սեպ, 2026
  • Հարցազրույց Վարշամ Սարգսյանի հետ 22:0611 Սեպ, 2026
  • Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 26-30-ը կգործուղվի Լոնդոն 21:5611 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը 21:4211 Սեպ, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը 21:2011 Սեպ, 2026
  • Օտարերկրյա քաղաքացին արգելափակվել էր ժայռի մեջ․ փրկարարները նրան դուրս են բերել 21:0611 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5411 Սեպ, 2026
  • «Անցյալի ապագա». նոր շունչ՝ ազգային տարազներին 20:4611 Սեպ, 2026
  • ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը 20:3711 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 11. 2026 20:2811 Սեպ, 2026
  • Հութիները գրավել են Բաբ էլ Մանդեբի նեղուցի ամենամեծ կղզին 20:1911 Սեպ, 2026
  • Էկոպարեկային ծառայությունը շարունակելու է հսկողական և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել անտառների պահպանության ուղղությամբ 20:0911 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին 20:0011 Սեպ, 2026
  • Որ Լիսկան լինի դոկտոր, պրոֆեսոր, Ծառուկյանն էլ գրքի հեղինակ... Փաշինյանը՝ կրթության վիճակի մասին 19:5211 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.09.2026 19:4211 Սեպ, 2026
  • Լիտվան կարող է դառնալ ռուսական միջուկային զենքի թիրախ. Պեսկով 19:3611 Սեպ, 2026
  • Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է. Հաջիև 19:2811 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները 19:2111 Սեպ, 2026
  • Պակիստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 19:1611 Սեպ, 2026
  • Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին 19:0611 Սեպ, 2026
  • Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի խնդրանքը՝ հարվածելու հութիներին. Axios 19:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀԷՑ-ի պետականացման հարցը՝ նոր փուլում․ երբ նախագիծը կմտնի Կառավարության օրակարգ 19:0011 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ԲՏԱԱԲՆ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր 18:5711 Սեպ, 2026
  • Միոմաներ. աֆրիկացի բուժառուն վիրահատվել է Հայաստանում 18:4111 Սեպ, 2026
  • Վենսն ու Ռուբիոն վաղաժամ են համարում 2028 թվականի նախագահի ընտրությանն իրենց թեկնածությունը քննարկելը 18:3211 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 14-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 6 հարց 18:2411 Սեպ, 2026
  • Հատուկ պահպանվող բնություն 18:1511 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները 18:0611 Սեպ, 2026
  • Երբ արվեստն ու բիզնեսը նույն լեզվով են «խոսում» 18:0411 Սեպ, 2026
  • Մեծ պատիվ էր և մեծ պատասխանատվություն. վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետը հեռանում է պաշտոնից 17:5511 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015