Պեկինը պատրաստ է ամրապնդել Փարիզի հետ երկխոսությունը Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերում՝ Ֆրանսիայի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը։
Վան Ին հավելել է, որ Պեկինը հանձնառու է Ֆրանսիայի հետ փոխշահավետ գործակցության հարցում և հուսով է, որ Փարիզն ավելի բարենպաստ և արդար պայմաններ կստեղծի չինական ընկերությունների համար։
«Մենք մտադիր ենք ավելացնել ֆրանսիական ապրանքների ներմուծումը և ավելի շատ ազգային ներդրումներ կատարել ֆրանսիական տնտեսության մեջ»,- ընդգծել է դիվանագետը:
Ֆրանսիական կողմն էլ պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու Չինաստանի հետ քաղաքական համակարգումը միջազգային տնտեսական, ֆինանսական և գլոբալ կառավարման ոլորտներում, ինչպես նաև համատեղ ջանքերով դիմակայելու համաշխարհային մարտահրավերներին:
Նաև ընդգծվել է, որ Եվրոպական Միությունն ու Չինաստանը պետք է ռազմավարական ընտրություն կատարեն և դառնան կանխատեսելի ու հուսալի գործընկերներ։
Վան Իին ընդունել է նաև Գերմանիայի կանցլերը՝ խոստանալով գործակցել Չինաստանի հետ՝ համատեղ ջանքերով խթանելու արդար առևտուրը, հաղթահարելու համաշխարհային ճգնաժամերն ու մարտահրավերները։ Ֆրիդրիխ Մերցն աջակցություն է հայտնել «Մեկ Չինաստանի» սկզբունքին: