2026-ի հունվարից Շտապօգնության աշխատակիցները կանչին արձագանքելուց կորոշեն՝ արդյո՞ք իրենց կարիքը կա, թե հիվանդը կարող է նաև վերականգվել տեղամասային բժշկի օգնությամբ: Նման անհրաժեշտություն է ծագել, երբ պարզվել է, որ ոչ բոլոր կանչերի դեպքում կա բրիգադի միջամտության կարիք: Գործելու է հանրապետական շտապօգնության 1 միասնական զանգերի կենտրոն, որի 10 մասնագետ շուրջօրյա ռեժիմով պատասխանելու է բոլոր հեռախոսազանգերին: