Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզում գործող Երեխաների աջակցության հիմնադրամի «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն»։
Հիմնադրամի տնօրինության ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել, ծանոթացել երեխաներին մատուցվող ծառայությունների շրջանակին, շփվել նրանց հետ։
Աշխատակիցների հետ զրույցում Արսեն Թորոսյանը շեշտել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման, խնամքի ու սոցիալական ներառման ուղղությամբ մատուցվող ծառայությունների կարևորությունը։ Վերջիններս նախարարին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, մանրամասնել երեխաների առօրյայի կազմակերպման ընթացքը։
Այցի շրջանակում քննարկվել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում Երեխաների աջակցության հիմնադրամի հետ համագործակցության ընթացքն ու առաջիկայում համատեղ աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները։