Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունների ամենադժվար հարցերը մնում են Ուկրաինայի տարածքները, Զապորոժիեի ԱԷԿ-ը, երկրի վերականգնման ֆինանսավորումը, ինչպես նաև տեխնիկական հարցեր՝ անվտանգության երաշխիքները և մոնիթորինգի ձևաչափը:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևն արդեն իր տեսլականը փոխանցել է ԱՄՆ-ին, այնուհետև նահանգները կքննարկի այդ հարցերը ՌԴ-ի հետ, որից հետո Կիևը սպասում է պատասխանի։
Զելենսկին հավելել է, որ խաղաղության համաձայնագիր դեռ չկա, այն կարող է և չլինել:
Նախագահը նաև նշել է, որ Ուկրաինան 90 միլիարդ եվրոյի վարկը կկարողանա վճարել, եթե Ռուսաստանից ռեպարացիաներ ստանա: