Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ բանակցությունների ամենադժվար հարցերը մնում են Ուկրաինայի տարածքները, Զապորոժիեի ԱԷԿ-ը, երկրի վերականգնման ֆինանսավորումը: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևն արդեն իր տեսլականը փոխանցել է ԱՄՆ-ին, այնուհետև նահանգները կքննարկեն այդ հարցերը Ռուսաստանի հետ, որից հետո Կիևը սպասում է պատասխանի։ Զելենսկին հավելել է, որ խաղաղության համաձայնագիր դեռ չկա, այն կարող է և չլինել: Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Դիանա Գասպարյանը: