Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։02-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz, KIA, Hongqi և GAZelle մակնիշների ավտոմեքենաները:
Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են KIA և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: