Մեր քաղաքականությունը ըստ էության պտտվում է դպրոցների շուրջ, հայտարարել է վարչապետը տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ դպրոցի կառուցումից հետո կառուցվում են բարձրակարգ ճանապարհներ, այնուհետև ֆինանսավորվում է 16 մլն դրամի ծրագրով տների կառուցումը: Պետության ղեկավարի խոսքով՝ Կառավարությունը վարում է գյուղում ապրելը հնարավոր դարձնելու քաղաքականություն: