Ռուս-ուկրաինական կարգավորման բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։
«Համաձայնության ենք եկել հետագա քայլերի և համատեղ աշխատանքները շարունակելու վերաբերյալ»,- մանրամասնել է պաշտոնյան։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները, տեղեկացրել էին, որ ամերիկյան կողմից Մայամիում բանակցություններին մասնակցել են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, եվրոպական կողմը ներկայացրել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականները։
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ ինքը ևս մեկնում է Մայամի: