Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով դեկտեմբերի 20-23-ը Կահիրե կգործուղի հայկական պատվիրակությունը։
Պատվիրակության կազմում են ընդգրկվել՝
1) Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ժակ Հակոբյանը,
2) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Լիլիթ Սարոյանը,
3) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող, երկկողմ համագործակցության բաժնի պետ Էլիզ Գևորգյանը,
4) Արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի պետ Դավիթ Միրզախանյանը,
5) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և
սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը,
6) Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետ Հասմիկ Սաֆարյանը,
7) Վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Ալիսա Հայրապետյանը։
Որոշումը դեկտեմբերի 18-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։