Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 22-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝ Պուշկինի փողոցում՝ Պուշկինի-Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոց- Մաշտոցի պողոտա խաչմերուկ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասված է հաղորդագրությունում: