Դեկտեմբերի 19-ին Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը հյուրընկալել է գործընկեր հինգ ֆեդերացիաների՝ Հայաստանի Շախմատի, Ջրացատկի, Թաեքվոնդոյի, Սեղանի Թենիսի և Հրաձգության ֆեդերացիաների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, քննարկվել համագործակցության շրջանակում ձեռք բերված արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։
Ֆեդերացիաների ներկայացուցիչները իրենց հերթին շնորհակալություն են հայտնել և բարձր գնահատել Սպորտի կառավարման կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Հանդիպման ավարտին Սպորտի կառավարման կենտրոնի կողմից ֆեդերացիաների ներկայացուցիչներին հանձնվել են խորհրդանշական նվերներ։