Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի վարչական տարածքում՝ «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են «Ford Transit» և «Mercedes Shaland» բեռնատարը։
ՆԳՆ-ից
1lurer.am-ին հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի վայրում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Mercedes Shaland»-ը ամբողջ ճանապարհը փակած է եղել:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: