«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:30-ից մինչև դեկտեմբերի 22-ը՝ ժամը 12:30-ը, կդադարեցվի Դավթաշեն 1-4 թաղամասերի, Դավթաշեն Ձոր 1, Ձոր 2, Նորաշեն, Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: