Այսօր ձմեռային արևադարձն է։ Այսօրվանից սկսած՝ մինչև հունիսի 21-ը Արեգակի բարձրությունը հորիզոնի նկատմամբ օր օրի ավելանալու է՝ ցերեկվա տևողությունը օրը մեծացնելով երկուսից երեք րոպեով։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Եղանակային պայմանների մեջ էլ փոփոխություն չունենք, առաջիկա հինգ օրերը կրկին կանցնեն առանց տեղումների, օդի ջերմաստիճանն էլ էապես չի փոխվի»,- ասում է Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում: