Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի հետ:
Բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ գործընկերոջը ծանոթացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին, ինչպես նաև Վաշինգտոնի հետ համատեղ հռչակագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների և հետագա քայլերի մասին:
Ադրբեջանի ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ ադրբեջանական ընկերությունները շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ են կատարել Չեռնոգորիայի տնտեսության մեջ։ Հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումային նոր հնարավորությունները: