Երեկ և այսօր մայրաքաղաքում և ամբողջ հանրապետությունում տեղացած առատ ձյունը անակնկալ չէր մարդկանց և համայնքային իշխանությունների համար, սակայն ձյան ծավալները գերազանցեցին բոլոր սպասումները: Ավտովթարներ, խցանումներ, ոտքով տուն հասնողներ, երեկ երեկոյան այսպիսի պատկեր էր մայրաքաղաքում: Քաղաքային իշխանությունից մեկնաբանում են՝ որոշ դեպքերում տեխնիկայի աշխատանքին խոչընդոտել են խցանումները:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։