Դեսպան Արա Մարգարյանի հանդիպումը Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահի հետ
Հունիսի 17-ին դեսպան Արա Մարգարյանը հանդիպել է Վիլնյուսի առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի նախագահ Գինտաուտաս Բարտկուսի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել տնտեսական կապերի խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների շուրջ։
Երկուստեք ընդգծվել է առկա ներուժի լիարժեք կիրարկման հանձնառությունը, այդ թվում՝ գործարար շրջանակների միջև հետագա շփումների սերտացման և համագործակցության նոր ուղիների բացահայտման միջոցով։